Ռուդոլֆ Վոլթերս
| Ռուդոլֆ Վոլթերս գերմ.՝ Rudolf Wolters | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 3, 1903[1] |
| Ծննդավայր | Կոսֆելդ |
| Մահացել է | հունվարի 7, 1983 (79 տարեկան) |
| Վախճանի վայր | Կոսֆելդ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
| Կրթություն | Մյունխենի տեխնիկական համալսարան[2], Technische Hochschule Berlin?[2] և Բեռլինի տեխնիկական համալսարան |
Ռուդոլֆ Վոլթերս (գերմ.՝ Rudolf Wolters, օգոստոսի 3, 1903[1], Կոսֆելդ - հունվարի 7, 1983, Կոսֆելդ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն)՝ գերմանացի ճարտարապետ, Բեռլինի վերակառուցման շպերյան պլանի հիմնական ծրագրավորող, նացիստական ճարտարապետության ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կոսֆելդ քաղաքում։ Սովորել է Մյունխենի տեխնիկական համալսարանում (1923-1924-ական թվականներ) և Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոցում (1924-1927-ական թվականներ)։
Ուսման ընթացքում մտերմացել է Ալբերտ Շպերմի հետ։ Վոլթերսի ուսման ավարտը համընկել է Մեծ ճգնաժամի հետ և նա չէր կարողանում աշխատանք գտնել։
1932-1933-ական թվականներին աշխատել է Խորհրդային Միությունում՝ Նովոսիբիրսկում։
Վոլթերսը նախագծել է Իսկայ կայանի երկաթուղայինների ավանը և Տրանսպորտի ռազմական ինժեներների համալսարանը։ 1933 թվականին վերադառնալով Բեռլին գրել է «Մասնագետը Սիբիրում» գիրքը, որտեղ նկարագրել էր կյանքը ԽՍՀՄ-ում։
1933-1937-ական թվականներին աշխատել է Deutsche Reichsbahn-ում։
1937 թվականին Ալբերտ Շպերը ստանալով Գլխավոր շինարարական տեսուչի պաշտոնը և գրեթե դառնալով Ռեյխի գլխավոր ճարտարապետը, Վոլթերսին նշանակեց բաժնի պետ։ Աշխատել է Բեռլինի վերակառուցման պլանի վրա։
Վոլթերսը ղեկավարել է գերմանական ճարտարապետության ներկայացուցիչներին արտասահմանյան ցուցահանդեսների ժամանակ։
Պատերազմից հետո Վոլթերսը վերադառնում է հայրենի քաղաք՝ Կոսֆելդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 (not translated to de), Staas C. Nazi Party Membership Database Lookup (գերմ.) // DIE ZEIT / Hrsg.: Zeitverlag — 2026. — S. 2542.
- 1 2 Lexikon der Goldmann-Taschenbücher (գերմ.) / Hrsg.: W. Goldmann — 1963. — Vol. 1000. — S. 340.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Վոլթերս» հոդվածին։ |
| ||||||||