Ռուդիկ Հյուսնունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուդիկ Հյուսնունց
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1963(1963-09-26) (58 տարեկան)
ԾննդավայրՄարտակերտ, Ադրբեջան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1993)
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Ռուդիկ Լևոնի Հյուսնունց (սեպտեմբերի 26, 1963(1963-09-26), Մարտակերտ, Ադրբեջան), հայ քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թ. ավարտել է Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1983-1985 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1988 թվականին ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը։ 1993 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակութա-լուսավորական աշխատանք և մեթոդիկա բաժինը։ 1988-2005 թվականներին եղել է Արցախի Հայ եկեղեցասիրաց եղբայրակցության միության պատասխանատուն Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի, կամավորական շարժման ակտիվ մասնակից է։ 1992-1993 թվականներին եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակի քաղբաժնի պետը։ 1994 թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Ստեփանակերտի թիվ 7 ընտրատարածքից։ 2005 թվականի հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով, թիվ 13 ընտրատարածքից։ 2005 թվականի հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է Ազգային Ժողովի նախագահի տեղակալ։ 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 9 ընտրատարածքից։ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է, կուսակցության նախագահության անդամ։ Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրված է ԼՂՀ Արիության համար մեդալով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի հինգ զավակ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.azg.am/AM/2005061713