Ռուբեն Տերտերյան
Ռուբեն Ալֆրեդի Տերտերյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1959 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | հունվարի 8, 2020[1] (60 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Ծնողներ | Ավետ Տերտերյան |
Անդամություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Ռուբեն Ալֆրեդի Տերտերյան (հուլիսի 3, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2020[1]), հայ երաժշտագետ։
Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1977-1982 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում, 1982-1986 թվականներին՝ ԽՍՍՀ Մշակույթի նախարարության Արվեստի գիտահետազոտական ինստիտուտում։
1982-1994 թվականներին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1983-1985 թվականներին եղել է ՀԽՍՀ Կոմպոզիտորների միության ավագ խորհրդատու։ 1985-1988 թվականներին վարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենի պաշտոնը, 1989-1993 թվականներին՝ Հայհամերգին կից «Դերասան» համերգների կազմակերպչական կոպերատիվի տնօրենի պաշտոնը, 1995-2000 թվականներին Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայ կենտրոնի թատերախմբում աշխատել է որպես երաժշտական ձևավորող, 2003-2010 թվականներին դասավանդել է Կուենկայի (Էկվադոր) համալսարանի Արվեստի ֆակուլտետում։ 2004-2008 թվականներին եղել է Կուենկայի համալսարանի Երաժշտական բաժնի տնօրենը, 2008-2010 թվականներին՝ Կուենկայի համալսարանի Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն, 2009-2010 թվականներին՝ Էկվադորի կաթոլիկ համալսարանի Կիտո քաղաքի (Էկվադոր) Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն։ 2011 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ 2011 թվականից ԵՊԿ պրոռեկտոր[2][3]։
Գիտական և հրապարակախոսական հոդվածների, ռադիո և հեռուստահաղորդումների հեղինակ է։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ Մշակույթի նախարարության գնահատման հանձնաժողովի (տարբեր տարիների) անդամ
- Հայպետֆիլհարմոնիայի գեղարվեստական խորհրդի անդամ
- ՀԽՍՀ մինիստրների սովետին առընթեր Ռադիոյի և Հեռուստատեսության պետական կոմիտեի երաժշտական հաղորդումների գեղարվեստական խորհրդի անդամ
- Պետական հանձնախմբերի և հասարակական կազմակերպությունների անդամ
- Հայպետֆիլհարմոնիայի գեղարվեստական խորհրդի, պետական հանձնախմբերի և հասարակական կազմակերպությունների անդամ
- Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ավետ Տերտերյան», Երևան, Խորհրդային գրող, 1989 թ., (ռուսերեն)
- «Երաժշտական դրամատուրգիա», Երևան, Հեղինակային հրատարակչություն, 2007, (ռուսերեն)
- «Ավետ Տերտերյան. Երկխոսություններ», Երևան, ԵՊԿ հրատարակչություն 2011, (ռուսերեն)
- «Խիստ ոճի կոնտրապունկտ», Սաարբրյուկկեն, Գերմանիա, Lap Lambert Academic հրատարակչություն- EAE, 2012, (իսպաներեն)
- «Կոնտրապունկտ. Ֆուգա», Սաարբրյուկկեն, Գերմանիա, Lap Lambert Academic հրատարակչություն- EAE, 2012, (իսպաներեն)