Ռուբեն Վարդանյան (դիրիժոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Վարդանյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 3, 1936(1936-06-03)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 8, 2008(2008-05-08) (71 տարեկան)
Արլինգտոն, Թերանտ շրջան, Տեխաս, ԱՄՆ
Մասնագիտությունդիրիժոր

Ռուբեն Զավենի Վարդանյան (հունիսի 3, 1936(1936-06-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 8, 2008(2008-05-08), Արլինգտոն, Թերանտ շրջան, Տեխաս, ԱՄՆ), հայ դիրիժոր։ Զավեն Ղևոնդի Վարդանյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1936 թվականի հունիսի 3-ին Լենինգրադում (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ)։ 1960 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան (Ն. Պ. Անոսովի, Կ. Բ. Պտիցայի դասարաններ), 1964 թվականին՝ ասպիրանտուրան (ղեկ.՝ Ն. Պ. Անոսով)։ 1963-1964 թվականներին կատարելագործվել է Հ. ֆոն Կարայանի ղեկավարությամբ Վիեննայում։

1964-1967 թվականներին եղել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորի ասիստենտ, 1967-1970 թվականներին՝ Հայաստանի պետական, 1970-1976 թվականներին՝ Բոլիվիայի ազգային, 1992-2008 թվականներին՝ Առլինգտոնի սիմֆոնիկ, իսկ 1993-2008 թվականներին՝ Ուիլյամսբուրգի կամերային նվագախմբերի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

Ռուբեն Վարդանյանը մահացել է 2008 թվականի մայիսի 8-ին Առլինգտոնում (ԱՄՆ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։