Ռուբեն Խաչատուրի Մուրադյան (մարտի 20, 1934(1934-03-20), Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ նկարիչ, օպերատոր, ռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ (մարտի 1, 1981)[2]։
Ռուբեն Մուրադյանը ծնվել է 1934 թվականին Երևանում։ 1963 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի գեղարվեստի ֆակուլտետը՝ Յուրի Պիմենովի և Անդրեյ Եպիշինի արվեստանոցը։ Աշխատել է Վոլգոգրադի հեռուստատեսության ստուդիայում որպես ռեժիսոր։ Ներկայումս (2013) ապրում է Կալիֆորնիայում[3]։