Ռուբենյանի բնդեռիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբենյանի բնդեռիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Թերթաբեղիկավորներ (Scarabaeidae)
Ցեղ Adoretus
Տեսակ Ռուբենյանի բնդեռիկ (A. rubenyani)
Միջազգային անվանում
Adoretus rubenyani

Ռուբենյանի բնդեռիկ (լատին․՝ Adoretus rubenyani), թերթիկաբեղավորների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվաձև, ուռուցիկ մարմնով, 9,5-13,5 երկարությամբ ոչ շատ մեծ բզեզ է։ Դարչնադեղնավուն մարմինը բաց գույնի է, առաջնամեջքը վերնաթևերից փոքր-ինչ մուգ է, գլուխը՝ դարչնակարմրավուն[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Հայտնի է Արաքս գյուղի (Արմավիրի մարզ) և Արմաշ գյուղի շրջակայքում (Արարատի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է Արարատյան հարթավայրի աղուտներում։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն։ Բզեզները դեպի լույսի աղբյուր են թռչում հունիսի երկրորդ կեսին և օգոստոսի սկզբին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային Կարմիր ցուցակում գրանցված է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը հավանաբար բարձր չէ (դեպի լույսի աղբյուր թռչում են մեկական առանձնյակներ) իսկ թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Սպառնացող վտանգներից են հողերի յուրացումը (այդ թվում նաև աղուտների մելիորացիան) և օգտագործումը լճակային տնտեսություններ ստեղծելու նպատակով։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.