Jump to content

Ռորոնոա Զոռո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերմարդ (այլ կիրառումներ)
Ռորոնոա Զոռո
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչԷիչիրո Օդա
ԴեբյուտՄանգա (1999, հուլիսի 19)
ՀեղինակԷիչիրո Օդա
Դերակատար / ՁայնKazuya Nakai?, Marc Zanni i Vilamitjana?[1] և Carmen Calvell?[1]
ԱշխարհՈւան Փիս տիեզերք
Ներկայացրած էՎան Փիս, One Piece?, One Piece Film: Red?, One Piece Film: Gold? և One Piece: Stampede?
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԲարի
ԿեղծանուններԾովահենների որսորդ
Տեսակգեղարվեստական անձ, մանգայի կերպար, անիմեի կերպար, համակարգչային խաղի կերպար և հեռուստատեսային կերպար
Մազերի գույնկանաչ
Աչքերի գույնսև
Սեռարական
Զբաղմունքթրամարտիկ
Թիմեր և կազմակերպություններ
Ծղոտե Գլխարկի Ծովահենները
Դաշնակիցներ
Խղոտե գլխարկի ծովահեններ
Հատուկ ուժեր և ունակություններ
գերմարդկային ուժ

Ռորոնոա Զոռո (ճապ.՝ ロロノア・ゾロ Րորոնոա Ձորո), Էիչիրո Օդայի կողմից ստեղծած Վան Փիս մանգայի հերոսն է։ Ըստ սյուժեի Զոռոն առաջինն է, ով միանում է Մանկի Դի Լուֆիի ծովահենների թիմին, այն բանից հետո, երբ նա փրկվում է մահապատժից ծովային ոստիկանության բազայում։ Ծղոտե Գլխարկ ծովահենների խմբում Լուֆիից հետո Զոռոն ուժով համարվում է երկրորդը։ Ինքը թրամարտիկ է, որը կիրառում է եռակի թրի ոճ։ Այդ ոճը իրեն թույլ է տալիս մենամարտել երեք թրով միաժամանակ։ Զոռոյի նպատակն է դառնալ լավագույն թրամարտիկը աշխարհում։

Զոռոն եկել է Շիմոցուկի կոչվող քաղաքից։ Նա երեք թուր է օգտագործում իր Սանտորյու (Երեք Թրերի Տեխնիկա) ոճի համար, բայց կարող է նաև օգտագործել մեկ և երկու թուր առանձին։

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ պատմության սկսվելը Զոռոն կորցնում է իր մանկության ընկերոջն ու երդվում է, որ ուժեղ է դառնալու։

Զոռոն առաջին անգամ մանգայում է հայտնվում երրորդ գլխում, որտեղ նրա կերպարն է նկարագրվում։ Սկզբում նա իր ընկերների` Ջոնիի և Յոսուկայի հետ ծովահենների է որսում, բայց միայն գումար աշխատելու նպատակով։ Երբ Լուֆֆին առաջարկում է իրեն միանալ, Զոռոն մերժում է, բայց փրկվելուց հետո ընդունում է առաջարկը։

Բացահայտելով, որ աշխարհի լավագույն թրի վարպետը Դրակուլա Միհոուքն է, սկսում է մտածել միայն նրան մի օր հաղթելու մասին։ Սակայն, մենամարտում Զոռոն պարտվում է։

Զոռոն երիտասարդ, միջին հասակի, մկանուտ տղամարդ է կարճ, կանաչ մազերով։ Նա փորի հատվածում միշտ կրում է կանաչ հարամակի, իսկ հարամակիի աջ կողմից կախված են երեք կատանաները, որոնցից Զոռոն երբեք չի բաժանվում։ Ձախ ականջին ունի երեք ականջող, իսկ ձախ ձեռքին կապված է նրա բանդանան, որը լուրջ հակառակորդների հետ մարտերի ժամանակ Զոռոն կապում է գլխին։ Զոռոի մարմինը ամբողջովին պատված է սպիներով։ Ամենաուշագրավ սպին, ձախ ուսից մինչև աջ ազդրը ընկած, Զոռոն ստացել է Միհոուկի հետ մենամարտում։ Մնացած սպիները գտնվում են կոճերի վրա։ Նա ստացել է դրանք Լիթլ-Գարդենի ակտում, երբ շղթայված հակառակորդի մոմով, նա փորձում էր ազատվել՝ իր ոտքերը կտրելով։ Սերիալի երկրորդ հատվածում Զոռոի ձախ արչքի վրա հայտնվում է հորիզոնական սպի, իսկ աչքը նա միշտ փակ է պահում։ Ոնց է նա ստացել իր ձախ աչքի սպին և կորցել է արդյոք աչքը, դեռևս հայտնի չէ։

Անհատականությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ես թքած ունեմ, թե ինչ են ասում մարդիկ։ Ես չեմ ափսոսում արածներիս համար, մեկ է, փրկվելու եմ ու անելու այն, ինչ ուզում եմ։

Բնավորությամբ նա բավականին լուրջ է և պնդաճակատ։ Նրա ահ ներշնձչող մարմինը և հայացքը հաճախ սարսափեցնում են շարքային հակառակորդներին։ Զոռոն բավականին հաճախ ցույց չի տալիս իր զգացմունքները, բայց իրականում նա շատ բարի է։ Նա թեև չի համարվում սամուրայ, սակայն խիստ հետևում է Բուշիդոյի օրենսգրքի որոշ կետերին, օրինակ նա երբեք չի հարձակվի հակառակորդի վրա մեջքից։ Մարտի ժամանակ Զոռոն բավականին կենտրոնացված է և լուրջ, բայց, չնայած դրան նա չի կարողանում լավ կողմնորոշվել տարածության մեջ և կարող է հեշտությամբ մոլորվել յուրաքանչյուր վայրում։ Նավարկության ժամանակ կամ մարզվում է, կամ քնում։ Հաճախ նա վիճում է Սանջիի հետ, սակայն իրականում նրանք միմյանց բարձր են գնահատում։ Զոռոն շատ հպարտ է, բայց նա պատրաստ է զոհել իր հպարտությունը հանուն իրեն շրջապատողների։ Երբեմն չի համաձայնվում նավապետ Լուֆֆի կարծիքի հետ, բայց միշտ և ամեն ինչում օգնում է։ Սիրում է խաշած բրինձ և սակե։ Նրա երազանքն է հաղթել Բազեի աչքեր Միհոուկին, ով համարվում է լավագույն թրամարտիկը, և հենց նա լինի այդպիսին։

Զոռոն շատ վստահ անձնավորություն է, բայց հաճախ է զվարճալի դառնում։ Նա ճանապարհ ընտրելու հարցում բոլորովին թեյնիկ է. ուշ է նկատում, որ կորել է, իսկ հետո մեղադրում է մյուսներին։ Ու կորում է նույնիսկ փոքր կղզիներում կամ գյուղերում։

Նավախմբի արշավի ժամանակ Զոռոյին կարելի է կամ քնած գտնել, կամ` լավագույն թրավորը դառանլու համար մարզվելիս։ Միակ օգտակար բանը, որ անում է` խարիսխը բարձրացնելն է։

Րորոնոան սակե շատ է սիրում, գրեթե այնքան, ինչքան Լուֆֆին` միս։ Բայց այս իմաստով նա Նամիի նման է. երբեք չի հարբում ու չի կորցնում դիմադրողականությունն ալկոհոլի ազդեցության տակ։ Ու, դրանով հանդերձ, Զոռոն առաջինն է զգում թշնամու մոտենալն ու առաջինն է արձագանքում։ Նա միշտ լավ է դուրս գալիս վտանգավոր իրավիճակներից ու մյուս անդամներին հաճախ է հիշեցնում դաժան իրողության մասին։ Իսկ ընկերներն ընդունում են, որ նա ճիշտ է։

Զոռոն երբեք չի աղոթում, չի հավատում ոչ մի աստծո գոյության։ Միակը, ում նա հավատում է` հենց ինքն է։

Զոռոն ամենաեռանդուն հերոսներից է, և ուժեղ կամքի տեր է։

Ի տարբերություն Լուֆֆիի և մյուս անդամների, Զոռոն սպանում է իր հակառակորդներին, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Չնայած, նա սառնարյուն չէ, սիրում է վայելել կռիվը, երբ մարտնչում է հզոր մրցակցի հետ։ Նա շատ լուրջ և խիստ կերպար է։

Զոռոն և Սանջին մեծ մրցակցության մեջ են, հաճախ են վիճում։

Ունակությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոռոն, Ծղոտե գլխարկի թմում, երեք ամենաուժեղ անդամներից մեկն է ճանաչվում՝ Լուֆիի և Սանջիի հետ միասին։ Նա տիրապետում է մեծ ուժի և արագության, նաև հոգևոր ուժի, որը նրան թույլ է տալիս ոտքի վրա կանգնել, անգամ եթե նա մահամերձ է։ Զոռոն մարզում է երեք թրերի ոճը, որը հենց նա ստեղծել։ Օգտվելով այդ ոճից նա կռվում է երեք թրերով միաժամանակ (թրերից երկուսը բռնում է ձեռքերով, իսկ երրորդը ատամներով)։ Ցանկանալուց, կամ անհրաժեշտության դեպքում կարող է կռվել մեկ, կամ երկու թրերով նույնպես շատ լավ, սակայն չի նախընտրում այդ տարբերակը։ Կռվի ժամանակ օգտագործում է մարտի և մոտիկ, և հեռու ձևերը։ Միհոուկի մոտ երկու տարի սովորելուց հետո, սերիալի երկրորդ հատվածում սկսում է օգտագործել Պատերազմի վարպետի Կամքը, որը թույլ է տալիս նրան ստեղծել անտեսանելի զրահ իր մարմնի շուրջը, նաև մի քանի անգամ հզորացնել իր հարվածները։ Տիրապետում է նաև Դիտորթի Կամքով, որի շնորհիվ Զոռոն կարողանում է կանխատեսել հակառակորդների գործողությունները և զգալ նրանց առկայությունը։

Ելույթներ այլ մեդիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոռոն ներկա է անիմե-սերիալի և մանգայի բոլոր ճյուղավորումներում՝ լիամետրաժ ֆիլմերում, OVA-ում և հաղերում։ Գույություն ունի One Piece-ի էփիզոդ, որտեղ առկա են նաև Toriko[2] կերպարները։ Մեկ տարի անց լույս է տեսնում համատեղ էփիզոդ One Piece-ի, Toriko-ի և «Վիշապի մարգարիտ Զեթի» կերպարներով, որտեղ ներկա է գտնվում Զոռոն[3]։ Էիչիրո Օդան և Ակիրա Տորիյաման միասին ստեղծում են մանգա-քրոսովեր Cross Epoch, որը լույս է տեսնում 2006 թվականին և ներառում է թե One Piece-ի, թե «Վիշապի մարգարիտ Զեթի» կերպարները[4]։ Զոռոն հայտնում է նաև խաղ-քրոսովերներում. Battle Stadium D.O.N (GameCube и PlayStation 2)[5], Jump Super Stars (Nintendo DS)[6] և Jump Ultimate Stars (Nintendo DS)[7]:

Կերպարի ստեղծման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Զոռոն պլանավորվում էր, ինչպես Ծաղրածու Բագիի թիկնապահերից մեկը, այսինքն որպես չար կերպար։ Էիչիրո Օդան՝ մանգայի հեղինակը, պատմել է, որ նա ուներ մտքեր Բագիի հրոսակախմբին վերածել ընտանիքի, որտեղ Զոռոն կլիներ ավագ եղբայր[8]։ Զոռոյի ազգանունը՝ Ռոռոնոան, վերցված է ֆրանսիացի ծովահեն Ֆրանսուա Լա Օլոնեից[9]։ Օրիգինալ ճապոներենում Զոռոին հնչյունավորում է Կադզույա Նակային[10]։

Հնչյունավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեի ճապոնական տարբերակում Զոռոյին հնչյունավորում է Կազույա Նաքային, իսկ որպես երեխա ` Մեգումի Ուրաուան։ Ամերիկյան հնչյունավորման ստուդիաներում նրան հնչյունավորում են ` Մարկ Դիրեյսոնը, Էնդրյու Ռաննելսը, Քրիստոֆեր Սաբեթը, Բրինա Պալենսիան, և Աարոն Դիսմուքը։

Գնահատականն և ընդունումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Shonen Jump պարբերականի հարցումներին համաձայն, ամենահայտնի կերպարների ցուցակում Զոռոն գրավում է երկրորդ տեղը[11][12][13]։ Բացի դրանից, Oricon-ի հարցումներին համաձայն, Զոռոն գրավում է չորրորդ տեղը կերպարների մեջ, որոնք ամենից ավելի են ցանկանալի spin-off-ում[14]։ Նյու Մեդիայի ներկայացուցիչ Internet Brands-ը գովել է կերպարին, իր մարտը վարելու «հետաքրքիր ոճի» համար և անվանում է նրան լավագույն օրինակ կատակերգական սերիալի համար[15]։ Հոլլի Էլինգվուդը՝ Activeanime-ից, նշել է, որ Մոնքի Դի Լուֆֆիի և Զոռոյի միջև պայքարը համարվում է 10-րդ DVD-ի լավագույն պահերից՝ Viz Media-ի կողմից հրատարակված[16]։ Ամերիկացի դերասան Քրիստոֆեր Սաբաթը, որ հնչյունավորում էր Զոռոյին, համարակլված էր 2008 թվականի լավագույն հնչյունավորող մրցանակին[17]։ Կայքի ներկայացուցիչ Կառլ Կամլինգերը նշել է, որ Զոռոն ստացվել է ականավոր կերպար, և որ Սաբաթայի անգլերեն հնչյունավորումը անթերի համապատասհանում է նրան[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.eldoblatge.com/fitxa/1885
  2. «Toriko, One Piece Get Crossover TV Anime Special». Anime News Network. 2011 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Toriko, One Piece, Dragon Ball Z Get Crossover Anime Special». Anime News Network. 2012 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  4. Лоусон, Коррина (2011 թ․ սեպտեմբերի 3). «Comics Spotlight on Shonen Jump #100». Wired.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  5. «バトルスタジアム D.O.N». Namco Bandai. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. «ガンバリオン公式ホームページ 開発タイトル一覧 Jump Super Stars (ジャンプスーパースターズ)». Ganbarion. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. «ガンバリオン公式ホームページ 開発タイトル一覧 Jump Ultimate Stars (ジャンプアルティメットスターズ)». Ganbarion. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. Ода, Эйитиро Правда и ложь. — Комикс-Арт, июнь 2012 года. — Т. 3. — (One Piece. Большой куш). — ISBN 978-5-699-58240-2
  9. Ода, Эйитиро Полумесяц. — Комикс-Арт, февраль 2012 года. — Т. 4. — (One Piece. Большой куш). — ISBN 978-5-699-58240-2
  10. «Александр Койгеров». Кинопоиск. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  11. Volume 7, page 148 (in the Japanese version).
  12. Volume 24, pages 206—209 (in the Japanese version).
  13. Volume 43, pages 214—219 (in the Japanese version).
  14. «スピンアウト企画、予想ランキング1位 『デスノート』のL(エル)». Oricon. 5 января 2007 года. Վերցված է 9 ноября 2008 года-ին.
  15. «DVD Talk Review: One Piece – Season 1, First Voyage». DVD Talk. 25 мая 2008 года. Վերցված է 8 ноября 2008 года-ին.
  16. Эллингвуд, Холли (16 августа 2007 года). «One Piece Vol. 10 Baroque Works (Advance Review)». Active Anime. Վերցված է 5 июля 2009 гола-ին.
  17. «Society for the Promotion of Japanese Animation Announces SPJA Industry Award Finalists at Tokyo International Anime Fair». Anime News Network. 27 марта 2008 года. Վերցված է 4 июля 2009 года-ին.
  18. Кимлингер, Карл (2008 թ․ հունիսի 3). «Review: One Piece: DVD – Season 1 Part 1 Uncut». Anime News Network. Վերցված է 6 декабря 2011 года-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռորոնոա Զոռո» հոդվածին։