Ռոնալդ Էվանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնալդ Էվանս
Բնօրինակ անուն ազգանուն անգլ.՝ Ron Evans
Մասնագիտություն  ԱՄՆ
Ծնվել է նոյեմբերի 10, 1933(1933-11-10)[1]
Ծննդավայր St. Francis, Կանզաս, ԱՄՆ
Մահացել է ապրիլի 7, 1990(1990-04-07) (56 տարեկան)
Մահվան վայրը Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ
Պարգևներ

Ռոնալդ Էլվին «Ռոն» Էվանս կրտսեր (անգլ.՝ Ronald Ellwin «Ron» Evans, Jr., նոյեմբերի 10, 1933(1933-11-10)[1], St. Francis, Կանզաս, ԱՄՆ - ապրիլի 7, 1990(1990-04-07), Սկոտսդեյլ, Մարիկոպա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ԱՄՆ աստղագնաց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվանսը ծնվել է Սենթ Ֆրենսիսում (անգլ.՝, Կանզաս)։ 1956 թվականին Կանզասի համալսարանից ստացել է էլեկտրական ճարտարագիտության բակալավրի աստիճան, իսկ 1964 թվականին ԱՄՆ ռազմածովային ուժերի ասպիրանտուրայում ավիացիոն ճարտարագիտության մագիստրոսի կոչում։

1957 թվականի հունիսից մինչև 1966 թվականը ծառայել է որպես կործանիչ օդաչու և հրահանգիչ օդաչու[5]։ 1966 թվականի ապրիլին ՆԱՍԱ-ի կողմից ընտրված 19 տիեզերագնացների խմբից մեկն էր (NASA Astronaut Group 5 (անգլ.՝ ՝ ))։ Ծառայել է որպես տիեզերագնացների աջակցության թիմի անդամ «Ապոլոն 7» և «Ապոլոն 11» թռիչքների համար, ինչպես նաև որպես «Ապոլոն 14»-ի հրամանատարական մոդուլի պահեստային օդաչու։ Նա մասնակցել է «Ապոլոն 17» արշավախմբին՝ վեցերորդ և մինչ այժմ վերջին՝ Լուսնի վրա մարդկանց վայրէջքին։ Թիմային մոդուլի օդաչու։ Դեպի Լուսին թռչող 24 մարդկանցից մեկը։

1973 թվականին Էվանսը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի «ակնառու ծառայությունների համար» մեդալով։

1975 թվականին մասնակցել է «Սոյուզ-Ապոլոն» ծրագրին՝ որպես հրամանատարական մոդուլի պահեստային օդաչու։

Ամուսնացած էր, ունի երկու զավակ։ Սիրում էր զբաղվել՝ որսորդությամբ, լողով, ձկնորսությամբ, գոլֆով և  նավակով զբոսնել։ Մահացել է քնի մեջ սրտի կաթվածից 1990 թվականի ապրիլի 7-ին Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  3. 3,0 3,1 https://www.nmspacemuseum.org/inductee/ronald-e-evans/
  4. 4,0 4,1 Space Hall Inducts 14 Apollo Program AstronautsEl Paso, El Paso: 1990. — P. 9.
  5. «Astronaut Bio: Ronald E. Evans» (անգլերեն). jsc.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնալդ Էվանս» հոդվածին։