Ռոմ Վարշամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոմ Վարշամով
Ծնվել էապրիլի 9, 1927(1927-04-09)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 24, 1999(1999-08-24) (72 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս
Գործունեության ոլորտմաթեմատիկոս
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական ղեկավարArnold Walfisz

Ռոմ Ռուբենի Վարշամով (1927, ապրիլի 9, Թիֆլիս - 1999, օգոստոսի 24, Մոսկվա[1]), կիրառական մաթեմատիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1977 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի համալսարանը (1952 թվական)։ 1955—1968 թվականներին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ինստիտուտում։ 1968 թվականին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ և Երևանի համալսարանի միացյալ հաշվողական կենտրոնում, որպես բաժնի վարիչ։ 1970 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ ոադիոէլեկտրոնիկայի և կիբեռնետիկայի գիտական խորհրդի նախագահ։ Աշխատությունները վերաբերում են ժամանակակից հանրահաշվին, թվերի տեսությանը, կոմբինատորիկային, ինֆորմացիոն կառավարող համակարգերի սինթեզին։ Վարշամովը դրել է գծային կոդավորման տեսության հիմքերը, որոշել սիմետրիկ սխալներ ուղղող կոդերի գոյության հնարավորությունները, որոնք համաշխարհային գրականության մեջ հայտնի են Հիլբերտի սահման անունով։ Վարշամովը նաև վերջավոր դաշտերի վրա բազմանդամների բերման տեսության հեղինակն է։ Լուծել է վերջավոր դաշտերի վրա ցանկացած աստիճանի չբերվող բազմանդամների կառուցման խնդիրը, առաջադրել օբյեկտների բնութագրերի կտրուկ փոփոխությունների նկատմամբ ադապտիկ, տիեզերական կապուղիներով տվյալների հաղորդման համակարգերի մշակման նոր սկզբունքներ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ром Варшамов, Введение в новую нетрадиционную математику,ISBN 5-89638-024-0; 1999 г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 341 CC-BY-SA-icon-80x15.png