Jump to content

Ռոման Կոնցեդալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Կոնցեդալով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 11, 1986(1986-05-11)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Վալույկի, Բելգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՄՊՄԴ (Վալույկի)
Ռուսաստան Օլիմպիա (Վոլգոգրադ)
Ռուսաստան ՈՒՕՌ (Վոլգոգրադ)
2003 Ռուսաստան Տիտան (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2009 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 12 (0)
2005—2006  Ռուսաստան Սպարտակ (Նալչիկ) 47 (8)
2008  Ռուսաստան Տոմ 17 (0)
2009  Ռուսաստան Սպարտակ (Նալչիկ) 22 (0)
2010—2013 Ռուսաստան Սպարտակ (Նալչիկ) 76 (11)
2012  Ռուսաստան Մորդովիա 8 (0)
2013—2014 Ռուսաստան Վոլգա (ՆՆ) 29 (1)
2015 Ռուսաստան Անժի 12 (0)
2015 Ռուսաստան Էներգոմաշ 9 (3)
2016 Ռուսաստան Կուբան 9 (0)
2017 Ռուսաստան Էներգոմաշ 7 (5)
2017 Ռուսաստան Ռոտոր 18 (0)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (պատ.) ? (?)
2006—2007 Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 9 (1)
2011 Ռուսաստան Ռուսաստան 2 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15.12.2017:

Ռոման Իգորևիչ Կոնցեդալով (ռուս.՝ Роман Игоревич Концедалов, մայիսի 11, 1986(1986-05-11)[1], Վալույկի, Բելգորոդի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս ֆւտբոլիստ, կիսապաշտպան։

Կոնցեդալովը «Վոլգայի» կազմում

Ֆուտբոլով սկսել է զբաղվել Վալույկիում, հետագայում տեղափոխվել է Վոլգոգրադի «Օլիմպիայի» ՄՊՄԴ (մարզիչը՝ Լեոնիդ Սլուցկի): 17 տարեկանում ընդգրկվել է Ռեուտովի «Տիտան» ակումբի կազմում, սակայն ակումբի կազմում այդպես էլ չի մասնակցել պաշտոնական ոչ մի խաղի։ 2004 թվականին խաղացել է «Լոկոմոտիվում»։ 2005-2006 թվականներին վարձավճարով խաղացել է Նալչիկի «Սպարտակ» ակումբում։ Նովոսիբիրսկի «Չկալովեց» ակումբի դեմ տնային խաղում տուգանայինից Ռոմանի խփած գոլը հաղթանակ է բերել նրա թիմին[3][4]։ Այդ հաղթանակը ապահովել է Նալչիկի թիմի անցումը Պրեմիրեր Լիգա հաջորդ մրցաշրջանում[5]։ ՌՖՊԼ-ում Ռոմանի նոամուտը կայացել է 2006 թվականի մարտի 18-ին առաջին տուրի ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում[6] (0:1): 2006 թվականի հուլիսին խփել է իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայի «Սպարտակ» ակումբի կազմում[7]։ 2007 թվականին վերադարձել է «Լոկոմոտիվ», որի հիմնական կազմում մասնակցել է երկրի առաջնության 12 խաղերի և գավաթի խաղարկության երեք հանդիպման՝ «Լոկոմոտիվի» հետ՝ թիմի հետ նվաճելով այդ տիտղոսը։ 2008 թվականի մայիսին՝ առաջնության առաջին մասի ավարտից հետո, Ռոմանը, որն ընդգրկված էր «Լոկոմոտիվի» հայտացուցակում, բայց չէր անցկացրել ոչ մի հանդիպում «Լոկոմոտիվի» կազմում վարձավճարով տեղափոխվել է «Տոմ»։ 2009 միջմրցաշրջանում վարձավճարով վերադարձել է «Սպարտակ-Նալչիկ», որտեղ հանդես է եկել մրցաշրջանի։ 2010 թվականի փետրվարի 16-ին Նալչիկի ակումբը գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը։ 2011 թվականի մայիսի 2-ին «Դինամոյի» դեմ տնային խաղում Ռոմանը անցկացրել է իր հարյուրերորդ խաղը Նալչիկի թիմի համազգեստով։ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին հայտնի դարձել, որ Ռոմանը ճանաչվել է տարվա խղացող Կաբարդինո-Բալկարիայի լրատվամիջոցների վարկածով։ Սպարտակի ֆուտբոլիստների կողմից 2011 թվականին խփված լավագույն գոլը լրագրողները համարել են այն գոլը, որ Ռոմանը տուգանայինից խփել է երրորդ տուրի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղում[8]։ 2012 թվականի հունիսի 28-ին հայտնի է դրձել, որ Ռոմանը կարիերան կշարունակի Սարանսկի «Մորդովիայում»։ Ակումբը խաղացողի հետ կնքել է վարձավճարային պայմանագիր կես տարի ժամկետով և հետագայում պայամանագիրը գնելու հնարավորությամբ[9]։ 2012/13 մրցաշրջանի 13-րդ տուրի՝ Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղում խաղադաշտ է դուրս եկել մի մարզաշապիկով, որի վրա նրա ազգանունը սխալ էր գրված՝ Կոնցենդալով Կոնցեդալովի փոխարեն[10]։ 2013 թվականի փետրվարին վերդարձել է Նալչիկի «Սպարտակ» վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտի պատճառովև ցանկություն հայտնել դառնալ ազատ գործակալ։ 2012 թվականի նոյեմբերին դիմել է Վեճերի լուծման պալատ՝ խնդրելով խզել պայմանագիրը Նալչիկի ակումբի հետ, որի իրավասությունը դադարեցվել էր վարձավճարով հանդես գալու ընթացքում։ Պայմանագրի խզման պատճառը դարձել է խաղացողի ֆինանսական պահանջները ակումբի հանդեպ[11]։ Սակայն նա խաղացել է մրցաշրջանը մինչև վերջ՝ մասնակցելով նաև 2013/14 մրցաշրջանում Պրեմիեր Լիգա անցնելու իրավունքի համար անցումային խաղերին։ 2013 թվականի հունիսի 27-ին պայմանագիր է կնքել Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ[12]։

2015 թվականի հուվարի 16-ին կնքել է պայմանագիր Մախաչկալայի «Անժի» ակումբի հետ[13]։

2015 թվականի օգոստոսի 31-ին տեղափոխվել է Բելգորոդի «Էներգոմաշ» ակումբ[14]։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում[15], որի կազմում անցկացրել է 9 խաղ և խփել մեկ գոլ։ 2011 թվականի ամռանն ստացել է հրավեր երկրորդ հավաքականից[16], որի կազմում նորամուտը կատարել է օգոստոսի 10-ին Ռուսաստանի երիտասարդական հավաքականի դեմ հաղթական խաղում (2:1)[17]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Սպարտակ (Նալչիկ) 2005 20 3 0 0 20 3
2006 27 5 1 0 28 5
Ընդհանուր 47 8 1 0 48 8
Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 2007 12 0 4 0 16 0
Ռուսաստան Տոմ 2008 17 0 1 0 18 0
Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 2009 22 0 1 0 23 0
2010 24 4 0 0 24 4
2011/12 40 7 0 0 40 7
2012/13 12 0 0 0 12 0
Ընդհանուր 98 11 1 0 99 10
 Ռուսաստան Մորդովիա 2012/13 10 0 1 0 11 0
Ռուսաստան Վոլգա (ՆՆ) 2013/14 23 0 0 0 23 0
2014/15 6 1 0 0 6 1
Ընդհանուր 29 1 0 0 29 1
Ռուսաստան Անժի 2014/15 12 0 0 0 12 0
Ռուսաստան Էներգոմաշ 2015/16 9 3 0 0 9 3
Ռուսաստան Կուբան 2015/16 7 0 1 0 8 0
2016/17 2 0 0 0 2 0
Ընդհանուր 9 0 1 0 10 0
Ընդհանուր կարիերայում 243 23 9 0 252 23

(2017 թվականի փետրվարի 28-ի տվյալներով)

Կրտսեր եղբայր Ալեքսեյ Կոնցեդալովը ֆուտբոլիստ է, հանդես է գալիս «Ավանգարդ» (Կուրսկ) ակումբում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 FootballFacts.ru (ռուս.)
  3. «Протокол матча «Спартак» (Нальчик) — «Чкаловеч-1936» 1:0» (ռուսերեն). sportbox.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  4. «Отчёт о матче «Спартак» (Нальчик) — «Чкаловеч-1936» 1:0» (ռուսերեն). Официальный сайт ФК «Сибирь». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  5. «Первый дивизион. 43-й тур: в премьер-лиге будет ещё один «Спартак»» (ռուսերեն). Чемпионат.com. 3 ноября 2005. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  6. Протокол матча «Спартак» (Нальчик) — «ЦСКА» 0:1
  7. Протокол матча «Спартак» (Нальчик) — «Ростов» 3:1
  8. «Роман Концедалов назван лучшим игроком нальчикского «Спартака» по итогам 2011 года» (ռուսերեն). Футбол на куличках. 28 декабря 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  9. «Концедалов продолжит карьеру в «Мордовии»». Официальный сайт ФК «Мордовия» (Саранск). 28 июня 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  10. Концедалов вышел на игру со «Спартаком» в футболке с неправильной фамилией
  11. Концедалов хочет разорвать контракт с нальчикским «Спартаком»
  12. «Волга» подписала контракт с Концедаловым
  13. Концедалов стал игроком «Анжи» » Футбол HD - Онлайн Лига чемпионов, Лига Европы, Евро 2016,Премьер-Лига
  14. «Заявка команды Энергомаш» (ռուսերեն). ПФЛ. Վերցված է 28 сентября 2015-ին.
  15. «Профиль игрока» (ռուսերեն). Официальный сайт РФС. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին. {{cite web}}: Invalid |url-status=1 (օգնություն)
  16. «Роман Концедалов вызван во вторую сборную России» (ռուսերեն). Сайт болельщиков ПФК «Спартак-Нальчик». 27 июля 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  17. «Протокол матча «Россия-2» — «Россия (мол.)» 2:1» (ռուսերեն). sportbox.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Կոնցեդալով» հոդվածին։