Ռոլանդ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոլանդ Ղազարյան
ռուս.՝ Роланд Артаваздович Казарян
Ծնվել էհուլիսի 12, 1936(1936-07-12)
ԾննդավայրՍտեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 22, 2023(2023-09-22) (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՍանկտ-Պետերբուրգի պետական կինոյի և հեռուստատեսության համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումդերասան, հնչյունային օպերատոր և կոմպոզիտոր
Պարգևներ
IMDbID 0443624

Ռոլանդ Արտավազդի Ղազարյան (հուլիսի 12, 1936(1936-07-12), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 22, 2023(2023-09-22), Մոսկվա, Ռուսաստան), հայ հնչյունային ռեժիսոր, կոմպոզիտոր, դերասան։ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1997

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոլանդ Ղազարյանը ծնվել է 1936 թվականին, Ստեփանավանում։ 1959 թվականին ավարտել է Լենինգրադի Կինոինժեներների ինստիտուտը։ 1959-1963 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի հնչյունային օպերատոր, 1963 թվականից՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայի հնչյունային ռեժիսոր։ 1976 թվականից դասավանդում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը կից Կինոսցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացում։ 1992 թվականից Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետի հնչյունային ռեժիսուրայի առաջին արվեստանոցի ղեկավարն է, 2002 թվականից՝ պրոֆեսոր։ 1999-2004 թվականներին եղել է նույն համալսարանի հնչյունային ռեժիսուրայի ամբիոնի վարիչը։ 1972 թվականից Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, «Նիկե» ակադեմիայի անդամ։ 2011 թվականին հեղինակել է «Կինոհնչյունագրության գեղագիտություն» հնչյունա-տեսողական կոնտրապունկտի տեսությանը վերաբերող գիրքը[1][2]։

Կինոնկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թվական
  • «Ես զինվոր եմ, մայրիկ», 1966 թվական, հնչյունագրություն
  • «Ծառայում էին երկու ընկերներ», 1968 թվական, հնչյունագրություն
  • «Վազք», 1970 թվական, հնչյունագրություն
  • «Քաղաքավարության այց», 1972 թվական
  • «Մոսկվա, իմ սեր», 1974 թվական, հնչյունագրություն
  • «Թեհրան-43», 1980 թվական, հնչյունագրություն
  • Լև Կուլիջանովի «Ոճիր և պատիժ», երաժշտության հեղինակ
  • «Կենտավրոսներ», 1978 թվական, երաժշտություն
  • «Արձակուրդների ծովում», 1986 թվական, դերասան
  • Գլեբ Պանֆիլովի «Մայրը» (հնչյունային ռեժիսոր, 1990 թվականին Կաննի կինոփառատոնում Հատուկ մրցանակի է արժանացել գեղարվեստական ձեռքբերումների համար)
  • «Արծաթե հովտաշուշան», 2000 թվական, հնչյունային ռեժիսոր, դերասան
  • «Աթենքյան երեկոներ», 2000 թվական, հնչյունագրություն
  • «Նախագահն ու թոռնուհին», 2000 թվական, հնչյունագրություն
  • «Եկեք ինձ նայելու», 2000 թվական, հնչյունագրություն
  • «Կովկասյան ռուլետկա», 2002 թվական, հնչյունագրություն
  • «Ֆոտո», 2002 թվական, հնչյունագրություն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նիկե» ազգային կինոփառատոնի մրցանակ, 1990 թվական
  • ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, 1997 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռոլանդ Ղազարյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. Ռոլանդ Ղազարյանի մասին kinopoisk.ru կայքում
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլանդ Ղազարյան» հոդվածին։