Ռոլանդո Էսկոբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոլանդո Էսկոբար
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պանամա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 24, 1981(1981-10-24)[1] (42 տարեկան)
Ծննդավայր Պանամա, Պանամա
Հասակ 182 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վենեսուելա Դեպորտիվո Անսոատեգի
Համար 18
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2003 Պանամա Ատլետիկո Նասիոնալ 66 (14)
2004-2006 Պանամա Չորիլո 55 (11)
2006-2007 Պանամա Տաուրո 40 (8)
2007-2008 Վենեսուելա Դեպորտիվո Տաչիրա 29 (5)
2008-2009 Վենեսուելա Կարակաս 33 (2)
2009 Պանամա Սան Ֆրանցիսկո 15 (3)
2010 Վենեսուելա Դեպորտիվո Լարա 16 (2)
2010-2011 Պանամա Սպորտինգ Սան-Միգելիտո 10 (1)
2012-2015 Վենեսուելա Դեպորտիվո Անսոատեգի 104 (31)
2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալլաս 14 (0)
2016-մ.հ. Վենեսուելա Դեպորտիվո Անսոատեգի 31 (7)
Ազգային հավաքական
2003-մ.հ. Պանամա Պանամա 41 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 4 հունիսի, 2015:

Ռոլանդո Էմիլիո Էսկոբար Բատիստա (իսպ.՝ Rolando Emilio Escobar Batista, հոկտեմբերի 24, 1981(1981-10-24)[1], Պանամա, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, «Դեպորտիվո Անսոատեգի» ակումբի և Պանամայի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսկոբարն իր կարիերան սկսել է «Ատլետիկո Նասիոնալ» և «Չորիլլո» ակումբներում։ 2006 թվականին տեղափոխվել է «Տաուրո» ֆուտբոլային ակումբ, որի կազմում հաղթել է Պանամայի առաջնությունում։ Մրցաշրջանի ավարտին հեռացել է ակումբից և տեղափոխվել Վենեսուելայի «Դեպորտիվո Տաչիրա»։ Նոր թիմի հետ նա առաջին իսկ մրցաշրջանում հաղթել է Վենեսուելայի առաջնությունում։

2008 թվականին Էսկոբարը տեղափոխվել է «Կարակաս» ֆուտբոլային ակումբ։ Մայրաքաղաքային ակումբի հետ նա երկրորդ անգամ դարձել է Վենեսուելայի առաջնության հաղթող։

2009 թվականի ամռանը Ռոլանդոն վերադարձել է հայրենիք, որտեղ կես տարի խաղացել է «Սան-Ֆրանցիսկոյում»։ Մրցաշրջանի ավարտին կրկին տեղափոխվել է Վենեսուելա՝ միանալով «Դեպորտիվո Լարա» ակումբի, որի կազմում նվաճել է Վենեսուելայի գավաթը։ Մրցաշրջանի երկրորդ կեսին Ռոլանդոն հանդես է եկել Սան Միգիլոտոյի «Սպորտինգ» ակումբում, ապա տեղափոխվել «Դեպորտիվո Անսոատեգի»։ 2012 թվականի հունվարի 29-ին «Միներոս Գուայանա» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը նոր թիմում[2]։ Օգոստոսի 19-ին «Պորտուգեսա» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Դեպորտիվո Անսոատեգիի» կազմում[3]։ 2013 թվականին Էսկոբարը երկրորդ անգամ դարձել է Վենեսուելայի գավաթակիր։

2015 թվականի ամռանը Ռոլանդոն տեղափոխվել է ամերիկյան «Դալլաս» ակումբ։ Հունիսի 14-ին «Սիեթլ Սաունդերս» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը ՄԼՍ-ում[4]։ 2016 թվականին վերադարձել է «Դեպորտիվո Անսոատեգի»։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Էսկոբարը կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականում։ 2007 թվականին մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում Ռոլանդոն մասնակցել է Մեքսիկայի հավաքականի դեմ խաղին[5]։ Սեպտեմբերի 12-ին Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ ազգային հավաքականի։

2009 թվականին Էսկոբարը երկրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Նիկարագուայի[6], Գվադելուպայի[7], Մեքսիկայի[8] և ԱՄՆ[9] հավաքականների դեմ խաղերին։

2013 թվականին Ռոլանդոն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, սակայն մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել

Գոլերը Պանամայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 12 սեպտեմբերի, 2007 Օլիմպիկո Լուիս Ռամոս, Պուերտո լա Կրուս, Վենեսուելա Վենեսուելա Վենեսուելա 0:1 1:1 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Պանամա «Տաուրո»

  • 1st Պանամայի ֆուտբոլի առաջնություն – Ապերտուրա 2008

Վենեսուելա «Դեպորտիվո Տաչիրա»

Վենեսուելա «Կարակաս»

  • 1st Վենեսուելայի ֆուտբոլի առաջնություն – 2008/2009

Վենեսուելա «Դեպորտիվո Լարա»

  • Վեսուելայի գավաթակիր-2009/2010

Վենեսուելա «Դեպորտիվո Անսոատեգի»

  • Վենեսուելայի գավաթակիր – 2012/2013

Միջազգային

Պանամա Պանամա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Միներոս Գուայանա VS. Դեպորտիվո Անսոատեգի 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հունվարի 29.
  3. «Դեպորտիվո Անսոատեգի VS. Պորտուգեսա 5:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 19.
  4. «Սիեթլ Սաունդերս VS. Դալլաս 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 14.
  5. «Մեքսիկա VS. Պանամա 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2007 թ․ հունիսի 13.
  6. «Պանամա VS. Նիկարագուա 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 12.
  7. «Պանամա VS. Գվադելուպա 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 5.
  8. «Մեքսիկա VS. Պանամա 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 10.
  9. «ԱՄՆ VS. Պանամա 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 19.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]