Ռոզա Դայնելի
Ռոզա Դայնելի, (իտալ.՝ Rosa Dainelli, մայիսի 2, 1901, Կուվելիո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - մարտի 17, 1973, Կուվելիո, Վարեզե, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի բժիշկ, ով աշխատում էր Եթովպիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ բրիտանացիները 1941 թվականին Աֆրիկյան եղջյուրում նվաճեցին Իտալական Արևելյան Աֆրիկան։ Նա ակտիվորեն մասնակցել է բրիտանական բանակի դեմ դիվերսիոն գործողություններին [1]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալացիներից շատերը պարտիզանական պատերազմ են մղել Իտալիայի Արևելյան Աֆրիկայում 1941 թվականի նոյեմբերին վերջին կանոնավոր իտալական ուժերի Գոնդերում պարտվելուց հետո։
Նրանք պայքարում էին Եգիպտոսում և Միջերկրական ծովում Ռոմելի օգնությամբ իտալացիների հաղթանակի հույսով, որով Առանցքի ուժերը կրկին կհաստատվեին Արևելյան Աֆրիկայում [2]։
Դայնելիի պարտիզանական գործողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա դարձավ Fronte di Resistenza (Դիմադրության ճակատ) իտալական կազմակերպության ակտիվ անդամ, որը 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1943 թվականի ամռանը պայքարում էր Հակահիտլերյան խմբավորման դեմ Եթովպիայում Իտալական պարտիզանական պատերազմի ժամանակ [3]։ .
1942 թվականի օգոստոսին նրան հաջողվեց մտնել Ադիս Աբեբայում բրիտանական բանակի զինամթերքի հիմնական պահեստ և պայթեցնել այն՝ ինչ-որ կերպ փրկվելով հսկայական պայթյունից։ Քիչ անց նա բրիտանացիների կողմից բանտարկվեց։ Դիվերսիոն այս գործողությունը ոչնչացրեց բրիտանական նոր Sten մակնիշի ինքնաթիռի զինամթերքը [4]։
Բժիշկ Դայնելին հայտնի էր որպես այն սակավ իտալացի կանանցից մեկը, ով Արևելյան Աֆրիկայի ռազմաճակատից հետո բրիտանական զորքերի դեմ ակտիվորեն մասնակցեց իտալական պարտիզանական գործողություններին [5]։
Հաջող դիվերսիայից հետո նա արագորեն իր եղբոր՝ Գիուլիոյի հետ գերեվարվեցին և խոշտանգվեցին [6]։
1945 թվականին նա տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ աշխատել է Ժնևում ՝ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունում։
Նա պատերազմի ավարտից հետո առաջադրվել էր Իտալիայի պատվո երկաթե մեդալի («croce di ferro») [7]։
Նրա իսկական անունը Ռոզա Դայնելին էր, և որոշ աղբյուրներ պնդում են, որ հարձակման ամսաթիվը իրականում եղել է 1941 թվականի սեպտեմբերի 15-ը [8]։ . Այս աղբյուրները նշում են, որ նրա պահեստային դիվերսիան ոչնչացրեց զինամթերք, որը պատրաստվում էր իտալացիների դեմ օգտագործել Գոնդերի ճակատամարտում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Vita di Rosa Costanza Danielli (in Italian, with her photo)
- ↑ Roncari, p.45
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 2007-09-27
- ↑ Rosselli, Alberto.
- ↑ Rosselli, Alberto.
- ↑ Roncari, p.45
- ↑ Roncari, p.46
- ↑ Di Lalla Fabrizio, Sotto due bandiere.