Ռոզա Բորխա դե Իկասա
Ռոզա Բորխա դե Իկասա | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Rosa Borja Febres-Cordero |
Ծնվել է | հուլիսի 30, 1889 |
Ծննդավայր | Գուայակիլ, Էկվադոր |
Վախճանվել է | դեկտեմբերի 22, 1964 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Գուայակիլ, Էկվադոր |
Մասնագիտություն | գրող, կոմպոզիտոր, սոցիոլոգ, ակնարկագիր, բանաստեղծուհի և վիպասան |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Էկվադոր |
Rosa Borja de Icaza Վիքիպահեստում |
Ռոզա Բորխա դե Իկասա (իսպ.՝ Rosa Borja de Ycaza), ծննդյան անունը` Ռոզա Բորխա Ֆեբրես-Կորդերո (իսպ.՝ Rosa Borja Febres-Cordero, հուլիսի 30, 1889, Գուայակիլ, Էկվադոր - դեկտեմբերի 22, 1964, Գուայակիլ, Էկվադոր), էկվադորցի բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, հասարակական ակտիվիստ և կանանց իրավունքների պաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզա Բորխա Ֆեբրես-Կորդերոն ծնվել է Գուայակիլում, 1889 թվականի հուլիսի 30-ին։ Հայրը՝ Սեզար Բորխա Լավայենը, բժիշկ էր, քաղաքական գործիչ, ֆրանսերենի թարգմանիչ, «Պառնաս» գրական խմբակի բանաստեղծ, «Ուշ ծաղիկներ և կախարդական ադամանդներ» ժողովածուի հեղինակ։ Մայրը՝ Անժելա Ֆեբրես-Կորդերո Լավայնն էր։ Գրողը եղել է Գանդիայի 3-րդ դուքս Խուան դե Բորխա Հենրիկեսի (Հռոմի պապ Ալեքսանդր VI-ի` Ռոդրիգո Բորխա / Բորգիա թոռ) և Խուանա դե Արագոն Գուրեայի (Ֆերդինանդ II Արագոնի թոռնուհի) անմիջական սերունդներից։ 1916 թվականին ամուսնացել է Ալբերտո Իկաս Կարբոյի հետ, փոխել ազգանունը և հայտնի դարձել որպես Ռոզա Բորխա դե Իկաս[1][2]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է «Հուդա» և «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը» պիեսները։ «Հոգով ուղարկված» պիեսը, ինչպես նաև «Մարիա Ռոսարիո» վեպը, որը չի տպագրվել գրողի կենդանության օրոք։ Նա նաև մի շարք սոցիոլոգիական և պատմական ակնարկների հեղինակ է։
Ռոզա Բորխա դե Իկասան հայտնի է նաև որպես երգերի հեղինակ և կոմպոզիտոր։ 1942 թվականին Բուենոս Այրեսի կամերային երաժշտության ընկերությունը նրան շնորհել է առաջին մրցանակ այն աշխատանքների համար, որոնցով նա հանդես է եկել մրցութային ծրագրում։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզա Բորխա դե Իկասան եղել է Գուայակիլի համալսարանի Գրականագիտական քննադատության կենտրոնի տնօրեն, «Նոր Հորիզոններ» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, Էկվադորի լեզվաբանության ակադեմիայի և Էկվադորի մշակույթի ինստիտուտի անդամ, Գուայասի ժուռնալիստների ակումբի հիմնադիրը և Գուայակիլում գտնվող բոլիվարյան ընկերության փոխնախագահը։ Գուայաս նահանգում զբաղեցրել է նախարարի պաշտոն։
Գրողի ամենակարևոր հասարակական ձեռքբերումը նրա կողմից Կանանց կրթության լեգեոնի ստեղծումն էր։ Նա հանդես է եկել որպես կանանց իրավունքների և բանվորների ու ծառայողների իրավունքների հետևողական պաշտպան, որոնց համար դասախոսություններ է կարդացել և սովորեցրել բանավիճելու ունակություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Autobiographical Dictionary of Ecuador: Rosa Borja de Ycaza». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Rootsweb: Rosa Borja Febres Cordero
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pérez Pimentel, Rodolfo. Diccionario Biográfico Ecuador: Rosa Borja de Ycaza Արխիվացված 2014-09-06 Wayback Machine(իսպ.)
- Una rama subsistente del linaje de Borja en la América española, por Jaime de Salazar y Acha, Académico de Número de la Real Academia Matritense de Heráldica y Genealogía Արխիվացված 2012-07-03 Wayback Machine(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզա Բորխա դե Իկասա» հոդվածին։ |
|
- Հուլիսի 30 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Դեկտեմբերի 22 մահեր
- 1964 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Կին վիպասաններ
- Էկվադորցի բանաստեղծուհիներ
- Կին դրամատուրգներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Էկվադորցի գրողներ
- Կին սոցիոլոգներ
- Կին կոմպոզիտորներ
- Երգերի հեղինակներ
- Էկվադորցի կին գրողներ
- Էկվադորցի ֆեմինիստներ
- Կին դասական կոմպոզիտորներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ