Ռոզա Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոզա Ավագյան
հայ․՝ Ռոզա Վահանի Ավագյան
Ծնվել է սեպտեմբերի 9, 1926(1926-09-09) (92 տարեկան)
Ծննդավայր Աղավնատուն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն գյուղատնտես
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Q4286683? և ԺՏՆՑ արծաթե մեդալ

Ռոզա Վահանի Ավագյան (սեպտեմբերի 9, 1926(1926-09-09), Աղավնատուն), հայ բանջարաբույծ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Ավագյանը ծնվել է սեպտեմբերի 9–ին, Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղում։ ԽՄԿԿ անդամ 1958 թվականից։ 1957 թվականից աշխատում է Էջմիածնի շրջանի Աղավնատան կոլտնտեսությունում որպես բրիգադավար։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանացել է տարիներ շարունակ բանջարանոցայի բույսերից բարձր բերք ստանալու համար։ Եղել է ՀԿԿ XXIII - XXV համագումարների և կոլտնտեսականների համամիութենական III համագումարի պատգամավոր, ՀՍՍՀ VI և VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՀԿԿ XXIV համագումարում ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի պլենումի անդամության թեկնածու[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի արծաթե մեդալ, 1959
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ավագյան Ռոզա Վահանի :»։ persons.anau.am (en-US)։ Վերցված է 2017-09-05 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 601 CC-BY-SA-icon-80x15.png