Ռոդրիգո դե Խերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդրիգո դե Խերես
Դիմանկար
Ծնվել է14-րդ դար
ԾննդավայրԱյամոնտե, Ուելվա, Անդալուզիա, Իսպանիա
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող

Ռոդրիգո դե Խերես (իսպ.՝ Rodrigo de Jerez), (14-րդ դար, Այամոնտե, Ուելվա, Անդալուզիա, Իսպանիա - անհայտ), իսպանացի ծովագնաց, հետազոտող, որը մասնակցել է 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի Ատլանտյան օվկիանոսով առաջին ճանապարհորդությանը՝ Սանտա Մարիա նավով։ Նա ծնվել է Իսպանիայի հարավ-արևմուտքում գտնվող փոքր Այամոնտե քաղաքում։ Նրան են վերագրում առաջին եվրոպացի առաջին ծխող լինելը[1]։

1492 թվականի հոկտեմբերի 12-ին անձնակազմն առաջին անգամ ծխախոտ է տեսել Բահամյան կղզիների Սան Սալվադոր կղզում, որը բնիկներին հայտնի է որպես Գուանահանի։ Բնիկները նրանց նվիրել են ակնհայտ արժեքավոր «չոր տերևներ, որոնք տարածում են յուրահատուկ բուրմունք»։ Ավելի ուշ անձնակազմը թափել է տերևները[1]։

1492 թվականի նոյեմբերին Կուբայում Խերեսը և Լուիս դե Տորեսը առաջին անգամ նկատել են, թե ինչպես են ծխում բնիկները։ Ըստ երևույթին, բնիկները արմավենու և եգիպտացորենի տերևներից գլանակներ են պատրաստել «թղթից կազմված մուշկետի ձևով»՝ ներսում ծխախոտով։ Մի կողմից վառել են, մյուսի կողմից «խմել» ծուխը[1]։

Խերեսը ընդօրինակել է ծխելու սովորությունը։ Երբ վերադարձել Եվրոպա, այդ սովորությունը ներմուծել է իր հայրենի քաղաք Այամոնտե։ Նրան շրջապատող ծուխը վախեցրել է հարևաններին. իսպանական ինկվիզիցիան նրան բանտարկեց իր «մեղավոր և դժոխային» սովորությունների համար, քանի որ «միայն Սատանան կարող էր մարդուն տալ իր բերանից ծուխը արտաշնչելու ուժ»։ Յոթ տարի անց, երբ նա ազատ է արձակվեց, ծխախոտի օգտագործումը տարածված է եղել Եվրոպայում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Rodrigo de Jerez, de eerste roker van Europa». Historiek. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.