Ռոդի Փայփեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոդի Փայփեր
Roddy Piper
Փայփերը «WWE Fan Axxess» իրադարձության ժամանակ (մարտի 31, 2012)
Իրական անունՌոդերիկ Ջոն Թումս
Roderick "Roddy" George Toombs
Ռինգային անուն(ներ)Ռոդի Փայփեր
Կանադացի
Դիմակավորված կանադացի[1]
Փայփեր մեքենա
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող հասակ1,83 մ[1]
Ծննդյան թվականԱպրիլի 17, 1954[1]
ԾննդավայրԿանադա Սասկատուն, Սասկաչևան, Կանադա
Վախճանի թվականՀուլիսի 30, 2015
(61 տարեկան)[2]
Վախճանի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Հոլիվուդ, Կալիֆորնիա, ԱՄՆ
ՄարզիչՋին Լեբել
Լեո Գարիբալդի
Թոնի Կոնդելո
Ջո Ֆիորինո
Դեբյուտ1969
Կարիերայի ավարտ2011
Կայքrowdyroddypiper.com

Ռոդերիկ (Ռոդի) Ջորջ Թումս[1] (անգլ.՝ Roderick "Roddy" George Toombs, ապրիլի 17, 1954 - հուլիսի 30, 2015), առավել հայտնի «Խուլիգան» Ռոդի Փայեր ("Rowdy" Roddy Piper) ռինգային անվամբ, կանադացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), կինոդերասան և ռադիոհաղորդավար։ Ռեստլինգի ասպարեզում առավել նշանակալի կարիերա է ունեցել «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպութունում հանդես գալու տարիներին։

Չնայած ծնված լինելով Կանադայում, Փայփերը, ունենալով խորը շոտլանդական արմատներ, ռինգում մարմնավորել է գլազգոյացի կռվարար շոտլանդացու՝ կրելով Շոտլանդիայի խորհրդանիշն համարվող քիլթը և ռինգ մտնելով պարկապզուկային կատարման ներքո։ Բազմաթիվ առիթներով ռինգում ավանդական շոտլանդական ցասումը դրսևորելու համար ստացել է «խուլիգան» մականունը։

Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել բազմաթիվ փեյ-փեր-վյու շոուներում, որոնցից առանձնացվում են «Ռեսլմանիա I»-ը և «Ռեսլմանիա II»-ը։ Ընդհանուր առմամբ կարիերայի ընթացքում նվաճել է 34 չեմպիոնական տիտղոս՝ ընդ որում ոչ մի անգամ չդառնալով աշխարհի վարկածով չեմպիոն։ 2005 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։

Մահացել է 2015 թվականի հուլիսի 30-ին՝ 61 տարեկանում՝ քնի ժամանակ ստացած սրտի կաթվածի պատճառով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ռոդի Փայփերի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 «61 տարեկանում սրտի կաթվածից մահացել է «Խուլիգան» Ռոդի Փայփերը». «TMZ». «Time Warner». 2015 թ․ հուլիսի 31. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]