Jump to content

Ռոբուստիանա Մուխիկա Էգանյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբուստիանա Մուխիկա Էգանյա
Ծննդյան անունբասկ.՝ Robustene Mujika Egaña
Ծնվել էմայիսի 24, 1888(1888-05-24)
ԾննդավայրԴևա, Debabarrena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Վախճանվել էսեպտեմբերի 16, 1981(1981-09-16) (93 տարեկան)
Վախճանի վայրԴևա, Debabarrena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Գրական անունTene Mujika
Մասնագիտությունբանաստեղծուհի, դրամատուրգ և գրող
Լեզուբասկերեն
Քաղաքացիություն Իսպանիա
Գրական ուղղություններEuskal Pizkundea?
Ուշագրավ աշխատանքներQ57670200?, Q57744218? և Miren Itziar-i idazkiak eta Olerkiak?
ԱնդամակցությունQ12256784? և Էուսքալթզաինդիա
ԿուսակցությունBasque Nationalist Party?

Ռոբուստիանա Մուխիկա Էգանյա (բասկ.՝ Robustiana Mujika Egaña), նաև Էրրոբուստեն, Տենե (բասկ.՝ Errobustene, բասկ.՝ Tene, մայիսի 24, 1888(1888-05-24), Դևա, Debabarrena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա - սեպտեմբերի 16, 1981(1981-09-16), Դևա, Debabarrena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի (բասկ) գրող, հասարակական գործիչ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դևայում 1888 թվականի մայիսի 24-ին[1] խոշոր մթերային խանութի սեփականատերեր Խուան Խոսե Մուխիկա Էսնաոլայի և Խոսեֆա Խուլիանա Էգանյա Գարատեի ընտանիքում[2][3]։ Մկրտվել է Իցիարի սրբավայրում[4] նույն թվականի մայիսի 25-ին։ Նրանից առաջ ընտանիքում ծնվել էր ինը որդի։ Հայրը, ով ցանկանում էր դուստր ունենալ, խոստացավ նրան անվանել ըստ սրբերի և պահեց իր խոսքը՝ տալով նրան անուն՝ ի պատիվ Սուրբ Ռոբուստիանոյի (չնայած ընտանիքի ընդդիմությանը՝ որը Ռոբուստիանոսի անունը համարում էր աղջկա համար ոչ հարմար)։ Իր անվանը բասկյան երանգ հաղորդելու համար Ռոբուստիանոն սկսեց օգտագործել Էրրոբուստենի ձևը կամ կրճատը՝ Տենե[1]։ Գրող դառնալուց հետո Մուխիկան սկսեց օգտագործել Տենե անունը որպես կեղծանուն՝ այն ժամանակ բասկ գրողների շրջանում տարածված ավանդույթի համաձայն[5]։

Վեց տարեկանում սկսել է սովորել իսպաներենով դասավանդվող դպրոցում, սակայն դեռահաս տարիքում ստիպված է եղել թողնել ուսումը[6] և սկսել աշխատել խանութում[3]։ Հետագայում սովորեց նաև մոմեր պատրաստել[3]։ Երիտասարդությունից հետաքրքրվել է բասկյան գրականությամբ և ներգրավվել քաղաքականության մեջ[1]։

1909 թվականին[7], հավանաբար ծանր ֆիզիկական աշխատանքի պատճառով[3], Ռոբուստիանայի մոտ մեջքի ցավեր են սկսվել, որոնց պատճառով նա տասը տարի չի կարողացել տնից դուրս գալ, մինչև վիրահատվելը[7]։Այս ընթացքում նա սկսեց բանաստեղծություններ գրել, իսկ ապաքինվելուց հետո դարձավ նաև դրամատուրգ[6]։ 1923 թվականին հրատարակել է առաջին գիրքը[3]։ 1928 թվականին նրա բանաստեղծական ժողովածուն՝ «Udazken-ala»-ն, հրատարակվել է անգլերեն լեզվով[5]։

Որպես խոսնակ մասնակցել է բասկյան ազգայնական կուսակցության բազմաթիվ միջոցառումներին[8]։ 1935 թվականի հուլիսի 7-ին դարձել է հայրենասեր կանանց միության նախագահ[5]։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղբոր ՝ Խոսեի հետ տեղափոխվել է Սիբուր[3]։ Պատերազմի ժամանակ նախապատերազմական շրջանի շատ գործեր կորել են (դրանցից մի քանիսն այրել է Մուխիկայի կրտսեր քույրը ՝ փորձելով խուսափել պատժից)[3]։ Դևա վերադառնալուց հետո նա սկսեց հրատարակել պատմություններ և հոդվածներ[6]։

Պատերազմից հետո Մուխիկայի քաղաքական գործունեությունը անկում է ապրել[1]։ Հստակ տարանջատելով քաղաքականությունն ու հայրենասիրությունը՝ նա առաջինը կապում էր բանականության և առնականության, իսկ երկրորդը ՝ սիրո և կանացիության հետ[9]։

1968 թվականին Ռոբուստիանա Մուխիկան «Zeruko Argia» ամսագրում հրատարակել է իր միակ պահպանված գեղարվեստական թարգմանությունը՝ Խոսե Սորիլայի բանաստեղծությունը[6]։

Մուխիկայի վերջին հրապարակումը՝ «Cuadernos de vascuence hablado» (1969), ձեռնարկ է իսպանախոս ծնողների համար, որոնց երեխաները սովորում են իկաստոլայում[3]։

1975 թվականի հուլիսին Ռոբուստիանա Մուխիկան դարձել է Էուսկալզայնդիայի պատվավոր անդամ[1]։

Հուշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին Դեվայի քաղաքապետարանը կազմակերպեց գրական մրցույթ՝ ի հիշատակ Տենե Մուխիկայի[3]։

2021 թվականին՝ գրողի մահվան քառասունամյակի կապակցությամբ, Դևայի քաղաքային խորհուրդը հայտարարել է նրա ստեղծագործությունն առաջ մղելու մի շարք նախաձեռնությունների մասին[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Tene Mujika». Deba (բասկերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  2. «Índice digital de la Partida de bautismo de: Robustiana, Múgica, Egaña». Archivo Histórico Diocesano de San Sebastián (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Etxaniz Erle, Xabier. «Mugica Egaña, Robustiana». Auñamendi Eusko Entziklopledia (բասկերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. Zulaika, Joseba What Are We Going to See? // Basque Violence: Metaphor And Sacrament. — University of Nevada Press, 2000. — 458 p. — ISBN 0874175321
  5. 5,0 5,1 5,2 Tene Mujika(բասկ.) // Deba. — 1989. — С. 43–48. Архивировано из первоисточника 27 Դեկտեմբերի 2021.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Salaberria Garmendia, Ainhoa. (2021). «Euskal emakume itzultzaile aitzindariak (Bizenta Antonia Mogel Elgezabaletik 1970eko hamarkadara arte)». Euskal itzultzaile, zuzentzaile eta interpreteen elkartea (բասկերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  7. 7,0 7,1 Salaberria Garmendia, Ainhoa. (2020). «Euskal emakume itzultzaile aitzindariak (1804tik 1970eko hamarkadara arte)» (PDF) (բասկերեն). Euskal Herriko Unibertsitatea. էջ 10. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  8. Leon, Jabi (2021 թ․ սեպտեմբերի 15). «Deba recuerda la vida y la obra de Tene Mujika con varias actividades». Noticias de Gipuzkoa (բասկերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  9. Bermúdez, Silvia; Johnson, Roberta A New History of Iberian Feminisms. — Toronto: University of Toronto Press, 2018. — P. 187. — ISBN 9781487520083
  10. Salegi, Ander (2021 թ․ սեպտեմբերի 17). «Udalak hainbat ekimen egingo ditu Tene Mujika eta bere lana ezagutzera emateko». El Diario Vasco (բասկերեն).