Ռոբերտ Վեբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Վեբ
Webbcropped.jpg
2007 թ. լուսանկար
Հասակը1,78 մ
Ծնվել էսեպտեմբերի 29, 1972(1972-09-29) (46 տարեկան)
ԾննդավայրԼինկոլնշիր, Անգլիա
ԿրթությունRobinson College?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԱզգությունFlag of England.svg Անգլիա
ՄասնագիտությունԴերասան, գրող
Ակտիվ շրջան1997-ից սկսած
Ամուսին(ներ)

Էբիգեյլ Բերդեսս

(ամ. 2007 թ.)
Երեխա(ներ)2 երեխա
IMDbID 0916267
ԿինոՊոիսկID 698832

Ռոբերտ Վեբ (անգլ.՝ Robert Webb, սեպտեմբերի 29, 1972(1972-09-29), Boston, Lincolnshire, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, կոմիկ և գրող, հեռուստատեսային դեմք։ Նա ավելի հայտնի է «Պիպ Շոու» (անգլ.՝ Peep Show) բրիտանական հեռուստասերիալից, որտեղ նա և Դեվիդ Միտչելը հանդես են գալիս գլխավոր դերերում։

Խաղացել է ընդհանուր թվով մոտ 30 հեռուստասերիալներում, նաև 3 գեղարվեստական ֆիլմում՝ «Կոնֆետներ» (2006 թ.), «Հրաշագործները» (2007 թ.), «Ամուսնության վիդեո» (2012 թ.)։ Նրա մասնակցությամբ նշանավոր հեռուստասերիալներից են. «Բժիշկ Ով» (2005 թ.), «Իմ ընտանիքը» (2000-2011 թթ.)։ Աշխատել է որպես սցենարիստ մոտ 10 սերիալում։

3 անգամ ներկայացվել է «BAFTA» հեռուստատեսային մրցանակի, արժանացել այդ մրցանակին 2007 թ. «Ահա ինչ տեսք ունեն Միտչելն ու Վեբը» սերիալի համար որպես լավագույն կատակերգական հաղորդում։ 2-ական անգամ ներկայացվել է British Comedy Awards և Մոնտե Կառլոյի TV փառատոնի մրցանակների։