Ռոբերտ Ջարվիկ
Ռոբերտ Ջարվիկ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1946[1][2] (78 տարեկան) |
Ծննդավայր | Midland, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սիրաքյուսի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական ինստիտուտ և University of Utah School of Medicine? |
Մասնագիտություն | գյուտարար և սրտաբան |
Ամուսին | Մերիլին վոս Սավանտ |
Կայք | jarvikheart.com/home.asp |
Ռոբերտ Կոֆլեր Ջարվիկ (անգլ.՝ Robert Koffler Jarvik, մայիսի 11, 1946[1][2], Midland, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, հետազոտող և գործարար, որը առավել հայտնի է Jarvik-7 արհեստական սրտի ստեղծման և զարգացման գործընթացում իր ներդրման շնորհիվ։
Ռոբերտ Ջարվիկը ծնվել է Միչիգան նահանգի Միդլենդ քաղաքում և մեծացել է Կոնեկտիկուտ նահանգի Սթեմֆորդ քաղաքում։ Նա ավարտել է Սիրաքյուսի համալսարանը։ Նյու Յորքի համալսարանն ավարտելով՝ ստացել է բժշկական տեխնիկայի ոլորտի մագիստրոսի աստիճան[3][4]։
Հետո ընդունվել է Յուտայի համալսարան, որտեղ երկու տարի սովորելուց հետո 1971 թվականին ընդունվել է աշխատանքի Յուտայի պետական համալսարանի հոլանդացի բժիշկ-գյուտարար Վիլեմ Յոհան Կոլֆի մոտ, որը աշխատել է արհեստական օրգանների, այդ թվում՝ սրտի ստեղծման վրա։ 1976 թվականին Ջարվիկը Յուտայի համալսարանում ստացել է բժշկության դոկտորի աստիճան։ Լինելով բժիշկ-գիտնական՝ նա այդպես էլ չի ավարտել ստաժավորումը և երբեք չի ունեցել բժշկական պրակտիկայի արտոնագիր[4][5][6]։
Ջարվիկը հայտնի է դարձել 1982 թվականին՝ իր ստեղծած արհեստական սրտի մասին լուրերի հրապարակումից հետո։ 1982 թվականի դեկտեմբերի 2-ին նա իր ստեղծած նոր սիրտը առաջին անգամ իմպլանտավորել է տարեց ատամնաբույժ Բարնի Քլարկին, որը հաջորդող 112 օրերի ընթացքում հաճախակի այցելել է հիվանդանոց, որից հետո մահացել է։ Երկրորդ հիվանդը՝ Ուիլյամ Շրեդերը, ապրել է 620 օր[7][8]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ «Men in the News: A Pair of Skilled Hands to Guide an Artificial Heart: Robert Kiffler Jarvik». Article in The New York Times, 3 December 1982. Retrieved from [1] on 2006-06-23.
- ↑ 4,0 4,1 «Milestones». Rime Magazine, March 2, 2009 p.18
- ↑ «Men in the News: A Pair of Skilled Hands to Guide an Artificial Heart: Robert Kiffler Jarvik». Article in The New York Times, 3 December 1982. Retrieved from [2] on 2007-05-27.
- ↑ «Is this celebrity doctor’s TV ad right for you?». Article in MSNBC, 1 March 2007. Retrieved from [3] on 2007-05-27.
- ↑ Liotta/Cooley "Orthotopic Cardiac Prosthesis for Two-Staged Cardiac Replacement, " which appears in Volume 24 (1969) of the American Journal of Cardiology (pp. 723—730).
- ↑ Artificial Heart — Early developments
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Frazier, O H; Myers, T J; Jarvik, R K; Westaby, S; Pigott, DW; Gregoric, ID; Khan, T; Tamez, DW; Conger, JL (2001). «Research and development of an implantable, axial-flow left ventricular assist device: the Jarvik 2000 Heart». Ann. Thorac. Surg. Vol. 71, no. 3 Suppl (published 2001 Mar). էջեր S125–32, discussion S144–6. doi:10.1016/S0003-4975(00)02614-X. PMID 11265847.
- Jarvik, R K; Lawson, J H; Olsen, D B; Fukumasu, H; Kolff, WJ (1978). «The beat goes on: status of the artificial heart, 1977». The International journal of artificial organs. Vol. 1, no. 1 (published 1978 Jan). էջեր 21–7. PMID 352968.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jarvik Heart Official website.
- Google Patents link to Winchell Patent for Artificial Heart
- Pfizer Launches New Lipitor Effort
- MSNBC article on Jarvik and Pfizer
- Congress Probes Doctor’s Role in Drug AdԱրխիվացված 2020-06-06 Wayback Machine
|