Ռոբերտո Ֆերուցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտո Ֆերուցի
իտալ.՝ Roberto Ferruzzi
Ferruzzi Reproduktion.jpg
Ծնվել էդեկտեմբերի 16, 1853(1853-12-16)
ԾննդավայրՇիբենիկ, Խորվաթիա
Վախճանվել էփետրվարի 16, 1934(1934-02-16) (80 տարեկանում)
Մահվան վայրՏորելիա, Պադովա, Վենետո, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Roberto Ferruzzi Վիքիպահեստում

Ռոբերտո Ֆերուցի (իտալ.՝ Roberto Ferruzzi, դեկտեմբերի 16, 1853(1853-12-16), Շիբենիկ, Խորվաթիա - փետրվարի 16, 1934(1934-02-16), Տորելիա, Պադովա, Վենետո, Իտալիա)[1], իտալացի նկարիչ: Առավել հայտնի է իր «Տիրամայր»[2] աշխատանքով, որը ցուցադրվել է 1897 թվականին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտո Ֆերուցին ծնվել է 1853 թվականի դեկտեմբերի 16-ին Շիբենիկ քաղաքում (Դալմաթիա նահանգում): Նրա հայրը աշխատում էր որպես փաստաբան: Երբ նա դարձավ չորս տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվեց Վենետիկ: Զրկվելով հորից՝ Ռոբերտոն վերադարձել է Դալմաթիա և սկսել է ուսումնասիրել դասական երաժշտություն և գեղանկարչություն:

Այնուհետև տեղափոխվել է Տորելիյա քաղաք, որտեղ էլ 1897 թվականին նկարել է «Տիրամայր» նկարը[3]:

Ֆերուցին մահացել է 1934 թվականի փետրվարի 12-ին Վենետիկում և թաղվել Տորելյայի ընտանեկան գերեզմանոցում[4][5]:

Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտո Ֆերուցի անունը կրել են նաև նրա երկու ժառանգները, նրա որդին (մականունն է Բոբո) և վերջինիս որդին (մականունը՝ Ռոբի): Առաջինը՝ Բոբոն լանդշաֆտների նկարիչ էր, իսկ երկրորդը՝ Ռոբին, կերպարվեստի և հնաոճ իրերի փորձագետ էր:

Տիրամայր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տիրամայրը» Ֆերուցիի առավել հայտնի գեղանկարչական ստեղծագործությունն է: 1897 թվականին այս գեղանկարչության շնորհիվ Ֆերուցին հաղթել է Վենետիկում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]