Ռոբերտո Ֆեռուցի
Ռոբերտո Ֆեռուցի իտալերեն՝ Roberto Ferruzzi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1853 |
Ծննդավայր | Շիբենիկ, Խորվաթիա |
Վախճանվել է | փետրվարի 16, 1934 (80 տարեկան) |
Մահվան վայր | Տորելիա, Պադովա, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Madonnina? |
![]() |
Ռոբերտո Ֆեռուցի (իտալերեն՝ Roberto Ferruzzi, դեկտեմբերի 16, 1853, Շիբենիկ, Խորվաթիա - փետրվարի 16, 1934, Տորելիա, Պադովա, Վենետո, Իտալիա)[1], իտալացի նկարիչ։ Առավել հայտնի է իր «Տիրամայր»[2] աշխատանքով, որը ցուցադրվել է 1897 թվականին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտո Ֆեռուցին ծնվել է 1853 թվականի դեկտեմբերի 16-ին Շիբենիկ քաղաքում (Դալմաթիա նահանգում)։ Նրա հայրը աշխատում էր որպես փաստաբան։ Երբ նա դարձավ չորս տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվեց Վենետիկ։ Զրկվելով հորից՝ Ռոբերտոն վերադարձել է Դալմաթիա և սկսել է ուսումնասիրել դասական երաժշտություն և գեղանկարչություն։
Այնուհետև տեղափոխվել է Տորելիյա քաղաք, որտեղ էլ 1897 թվականին նկարել է «Տիրամայր» նկարը[3]։
Ֆեռուցին մահացել է 1934 թվականի փետրվարի 12-ին Վենետիկում և թաղվել Տորելյայի ընտանեկան գերեզմանոցում[4][5]։
Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտո Ֆեռուցի անունը կրել են նաև նրա երկու ժառանգները, նրա որդին (մականունն է Բոբո) և վերջինիս որդին (մականունը՝ Ռոբի)։ Առաջինը՝ Բոբոն լանդշաֆտների նկարիչ էր, իսկ երկրորդը՝ Ռոբին, կերպարվեստի և հնաոճ իրերի փորձագետ էր։
Տիրամայր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տիրամայրը» Ֆեռուցիի առավել հայտնի գեղանկարչական ստեղծագործությունն է։ 1897 թվականին այս գեղանկարչության շնորհիվ Ֆեռուցին հաղթել է Վենետիկում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ IL DALMATA, октябрь 2008, PDF
- ↑ Madonna of the Streets
- ↑ Madonna of the Streets
- ↑ Books on Google Play, History of Modern Italian Art, Ashton Rollins Willard
- ↑ «The True Story Behind 'Madonnina'»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-07-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|