Ռյոտարո Շիբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռյոտարո Շիբա
ճապ.՝ 司馬遼太郎
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1923(1923-08-07)[1]
ԾննդավայրՕսակա, Ճապոնիա[2]
Մահացել էփետրվարի 12, 1996(1996-02-12)[3][1] (72 տարեկան)
Մահվան վայրՕսակա, Ճապոնիա[2]
Քաղաքացիություն Ճապոնիա
Մայրենի լեզուճապոներեն
ԿրթությունOsaka University of Foreign Studies?
Մասնագիտությունվիպասան և գրող
ԱշխատավայրSankei Shimbun Co.?
ԱմուսինFukuda Midori?
Պարգևներ և
մրցանակներ
 Shiba Ryotaro Վիքիպահեստում

Ռյոտարո Շիբա (ճապ.՝ 司馬 遼太郎, օգոստոսի 7, 1923(1923-08-07)[1], Օսակա, Ճապոնիա[2] - փետրվարի 12, 1996(1996-02-12)[3][1], Օսակա, Ճապոնիա[2]), Ճապոնիայի ամենահայտնի հեղինակներից, որը գրել է պատմական թեմաներով։ Իրական անունն է Թեյիչի Ֆուկուդա (ճապ.՝ 福田 定): Ծնվել է Օսակա քաղաքում, ուսումնասիրել է մոնղոլերեն լեզու Օսակայի օտար լեզուների դպրոցում (այժմ՝ Օսակայի համալսարանի օտար լեզունների ֆակուլտետ[4]): Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայության են ուղարկել Չինաստան։ Պատերազմի ավարտից հետո աշխատել է «Սանկեյ» թերթում՝ որպես թղթակից։ 1960 թվականին ստացել է Նաոկիի անվան մրցանակ՝ «Բուի ամրոցը» ֆիլմի համար։ 1962 թվականին գրել է մեկ այլ վեպ՝ «Քամու աստծո դարպասը»։

Նրան մեծ համբավ է բերել «Այրվիր, իմ սուր» (1962), «Երկրի միավորման լեգենդը» (1963), «Ամպերը բլուրների վրա» (1968-1972) վեպերը։

1982 թվականին «菜 の 花 の» վեպը նրան դարձնում է ոչ միայն սիրված գրող, այլև ազդեցիկ հասարակական գործիչ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բուի ամրոց» (1962)
  • «Քամու աստծո դարպաս»(1962)
  • «Այրվիր, իմ սուր» (1962)
  • «Ամպերը բլրի վրա» (1982)
  • «Երկիրը Մեյձիի դարաշրջանում» (1989)
  • «Մեր պետության ձևը» (1990—1996),
  • «Ռուսաստանի մասին. Հյուսիսի նախասկզբնական պատկեր», 1996 թվականին հրատարակվել է ռուսերեն թարգմանությունը։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009-2011 թվականներին Ճապոնիայում նկարահանվել է 13 մասից բաղկացած «Ամպերը բլուրների վրա» հեռուստասերիալը՝ հիմնված համանուն վեպի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #120110377 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. [1] and [2], reference text.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռյոտարո Շիբա» հոդվածին։