Ռիփսալիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռիփսալիս (լատին․՝ Rhipsalis), կակտուսազգիների ընտանիքի բույս է, որը հիմնականում տարածված է Հարավային և Հյուսիսային Ամերիկայի արևադարձային խոնավ անտառներում։ Ընդգրկում է մոտ 50 տեսակ։ Որոշ տեսակներ մշակվում են։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ ռիփսալիսները աճում են ծառերի կեղևների վրա, հանդիպում են նաև խոնավ ժայռերի, ավելի հազվադեպ հողի վրա աճող տեսակներ։ Ռիփսալիսները կակտուսազգիների միակ ներկայացուցիչներն են, որոնց տարածման տարածքն ընկած է Ամերիկայից դուրս։ Օրինակ լատին․՝ Rhipsalis baccifera֊ն տարածված է Կենտրոնական Աֆրիկայի, Մադագասկարի և Շրի Լանկայի անտառներում։ Հավանաբար այն տարածվել է թռչունների և ծովային հոսանքների շնորհիվ։

Կենսաբնական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիփսալիսները առատ ճյուղավորվող, օդային արմատներով մակաբույսեր են։ Բոլոր տեսակներն ունեն փափուկ խավ առանց փշերի։ Ցողունները թափվող են, կարող են լինել ցանկացած տեսքի՝ կլորավուն, կողավոր կամ տափակ տերևակերպ։ Ծաղիկները փոքր են, կախված տեսակից կարող են տարածված լինել ամբողջ ցողունով մեկ կամ միայն գագաթին։ Ծաղկաթերթիկները բաց վարդագույն են։ Ծաղկման շրջանը ձմռան վերջ, գարնան սկիզբ է։ Պտուղները հյութալ հատապտուղներ են, սպիտակ, վարդագույն կամ սև գունավորմամբ։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ մշակվում են որպես սենյակային կամ ջերմոցային բույսեր։ Առավել հաճախ մշակվում են Rhipsalis cereuscula, Rhipsalis crispata, Rhipsalis mesembryanthemoides, Rhipsalis pachyptera, Rhipsalis teres տեսակները։

Ագրոտեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում բույսը աճեցնելտերևային կամ ջերմոցային հողում՝ ավելացնելով տորֆահող, ճահճամամուռ, փայտածուխ և մանրեցված փայտի մնացորդներ։ Ցանկալի է աճեցնել լայն, ոչ բարձր տարրայի մեջ։ Ամռանը, չափավոր պայմաններում, ռիփսալիսը հարկավոր է առավոտյան և երեկոյան ցողել ջրով , պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից։ Բույսի նորմալ զարգացման համար առավել կարևոր է օդի բարձր խոնավությունը քան հողինը։ Միաժամանակ չի կարելի թույլ տալ հողի լրիվ չորացում։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիփսալիսը բազմանում է սերմերով և տնկաշիվերով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rhipsalis pilocarpa
Rhipsalis micrantha
Rhipsalis cereuscula
  • Rhipsalis aculeata
  • Rhipsalis agudoensis
  • Rhipsalis baccifera
  • Rhipsalis boliviana
  • Rhipsalis brevispina
  • Rhipsalis burchellii
  • Rhipsalis campos-portoana
  • Rhipsalis cereoides
  • Rhipsalis cereuscula
  • Rhipsalis clavata
  • Rhipsalis crenata
  • Rhipsalis crispata
  • Rhipsalis cuneata
  • Rhipsalis dichotoma
  • Rhipsalis dissimilis
  • Rhipsalis elliptica
  • Rhipsalis floccosa
  • Rhipsalis goebeliana
  • Rhipsalis grandiflora
  • Rhipsalis hoelleri
  • Rhipsalis hookeriana
  • Rhipsalis horrida
  • Rhipsalis hylaea
  • Rhipsalis incachacana
  • Rhipsalis juengeri
  • Rhipsalis kirbergii
  • Rhipsalis lindbergiana
  • Rhipsalis lorentziana
  • Rhipsalis mesembryanthemoides
  • Rhipsalis micrantha
  • Rhipsalis monacantha
  • Rhipsalis neves-armondii
  • Rhipsalis oblonga
  • Rhipsalis occidentalis
  • Rhipsalis olivifera
  • Rhipsalis ormindoi
  • Rhipsalis pacheco-leonis
  • Rhipsalis pachyptera
  • Rhipsalis paradoxa
  • Rhipsalis paranganiensis
  • Rhipsalis pentaptera
  • Rhipsalis pilocarpa
  • Rhipsalis platycarpa
  • Rhipsalis pulchra
  • Rhipsalis puniceodiscus
  • Rhipsalis rhombea
  • Rhipsalis russellii
  • Rhipsalis simmleri
  • Rhipsalis sulcata
  • Rhipsalis teres
  • Rhipsalis tonduzii
  • Rhipsalis trigona

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • E. F. Anderson (2001): The Cactus Family. Timber Press.
  • W. Barthlott & N.P. Taylor (1995): Notes towards a Monograph of Rhipsalideae (Cactaceae). Bradleya 13, pp. 43–79.
  • W. Barthlott (1983): Biogeography and evolution in neo- and palaeotropical Rhipsalinae (Cactaceae). In: Kubitzki, K. (Ed.) Proc. Int. Symp. Dispersal and Distribution, Sonderbd. naturwiss. Ver. Hamburg 7: 241-248.
  • J. Hugo Cota-Sánche [Vivipary in the Cactaceae: Its taxonomic occurrence and biological significance], Flora - Morphology, Distribution, Functional Ecology of Plants ; Volume 199, Issue 6, 2004, Pages 481-490 doi:10.1078/0367-2530-00175
  • D. Hunt, N. Taylor, G. Charles (2006): The New Cactus Lexicon. dh books.
  • N. P. Taylor, D. Zappi (2004): Cacti of Eastern Brazil. Kew Publishing.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիփսալիս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիփսալիս» հոդվածին։