Jump to content

Ռիսկային սեռական վարքագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռիսկային սեռական վարքագիծ այն գործունեության նկարագրությունն է, որը բարձրացնում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակով վարակված մեկ այլ անձի հետ սեռական հարաբերություններ ունեցող անձի վարակվելու[1][2][3], հղիանալու կամ զուգընկերոջը հղիացնելու հավանականությունը։ Դա կարող է նշանակել երկու նման բան՝ ինքնին վարքագիծը և զուգընկերոջ վարքի նկարագրությունը[1]։

Վարքագիծը կարող է լինել անպաշտպան հեշտոցային, օրալ, անալ կամ ոչ ներթափանցող սեռական հարաբերություն։ Զուգընկերը կարող է ունենալ մեկից ավելի սեռական զուգընկերներ, լինել ՄԻԱՎ-դրական և/կամ ներերակային թմրամիջոց օգտագործող[1][2][4]։ Թմրամիջոցների ապօրինի օգտագործումը սերտորեն կապված է ռիսկային սեռական վարքագծի հետ[2][5]։

Գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսկային սեռական վարքագիծը ընգրկում է[6]՝

  • Առանց պահպանակի սեքս
  • Օրալ սեքսը
  • Երիտասարդ տարիքում սեռական կյանք սկսելը
  • Մի քանի սեռական զուգընկեր ունենալը[2]
  • Բարձր ռիսկային զուգընկեր՝ մեկը, ով ունի մի քանի սեռական զուգընկեր և/կամ վարակներ, ունենալը[1][2]
  • Առանց պահպանակների և պատշաճ խոնավեցման անալ սեքսը
  • Երբևէ թմրանյութեր օգտագործած զուգընկերոջ հետ սեքսը[2]
  • Սեքս արդյունաբերությունում աշխատելը[7][8][9]
  • Պոռնոգրաֆիկ նյութերի օգտագործումը[10] (դա սրում է խնդիրը դեպի այլ ռիսկային սեռական վարքագծեր)

Ռիսկային սեռական վարքագիծը ներառում է անպաշտպան սեռական հարաբերությունը, բազմաթիվ զուգընկերներ ունենալը և թմրամիջոցների ապօրինի օգտագործումը[1][2][11] : Ալկոհոլային խմիչքների և ապօրինի թմրամիջոցների օգտագործումը մեծապես մեծացնում է գոնորեայի, քլամիդիոզի, տրիխոմոնիազի, հեպատիտ B-ի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգը[2]։ Անալ սեքսից ստացված վնասվածքը ճանաչվել է որպես ռիսկային սեռական վարքագիծ[12]։

Ռիսկային սեռական վարքագիծը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների ինչպես անձի, այնպես էլ նրա զուգընկերոջ(ների) համար։ Սա երբեմն ներառում է արգանդի վզիկի քաղցկեղ, արտաարգանդային հղիություն և անպտղություն[4]։ Կապ կա մարմնի փոփոխությունների (օրինակ՝ մարմնի պիրսինգներ և դաջվածքներ) և ռիսկային սեռական վարք ունեցողների միջև[12]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների վարքագծի ռիսկերի ազգային հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ում ակտիվ սեռական կյանք վարող պատանիների 19%-ը ալկոհոլ է օգտագործել կամ օգտագործել այլ թմրանյութեր մինչև վերջին սեռական հարաբերությունը[13]։ Ի հակադրություն, պարզվել է, որ դեռահասները, ովքեր նշել են, որ թմրանյութեր չեն օգտագործում, ամենաքիչ հավանականությունն ունեն ռսկային վարքագիծ դրսևորելու[14]։

Կանադացի և ամերիկացի 15-ից 19 տարեկան դեռահասների մեծ մասը նկարագրում է, որ առնվազն մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել։ Նույն բնակչության մեջ երիտասարդ, դեռահաս իգական սեռի ներկայացուցիչների 23,9%-ը և 45,5%-ը նկարագրում են նախորդ տարվա ընթացքում սեռական հարաբերություններ ունենալ երկու կամ ավելի սեռական զուգընկերների հետ։ Նույն բնակչության արական սեռի ներկայացուցիչներից կանադացի տղամարդկանց 32,1%-ն ունեցել է երկու կամ ավելի զուգընկեր, իսկ ամերիկացի տղամարդկանցէ 50,8%-ը[4]։

Ալկոհոլը ամենաշատ օգտագործվող նյութն է 18-25 տարեկան երիտասարդների շրջանում։ Երիտասարդների 10%-ը 2018 թվականին ունեցել է ալկոհոլի օգտագործման խանգարում, ինչը ավելի մեծ է, քան տարածվածությունը մյուս տարիքային խմբերի շրջանում[15]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլը կարող է հանգեցնել ռիսկային սեռական վարքագծի, ներառյալ պահպանակի բացակայությունը, սեռական հարաբերությունը ոչ հիմնական զուգընկերոջ հետ, ինչպես նաև ընդհանուր առմամբ հակաբեղմնավորիչների օգտագործման հավանականություն նվազեցմանը[16]։

Ավելի մեծ տարիքային խմբերի շրջանում նմանատիպ դրական միտում կարող է նկատվել ռիսկային սեռական վարքագծի դեպքում, երբ զուգորդվում է ալկոհոլի օգտագործման հետ։ Օրինակ՝ տարեց տղամարդկանց հետ կապված հետազոտությունները, ովքեր սեքսով են զբաղվում տղամարդկանց հետ (MSM) ցույց են տվել, որ ռիսկային սեռական գործողություններով զբաղվելու հավանականությունը մեծանում է ալկոհոլի և այլ թմրանյութերի օգտագործման դեպքում[17]։

Բուժում և միջամտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի քանի գործոններ, որոնք կապված են ռիսկային սեռական վարքագծի հետ։ Դրանք ներառում են պահպանակի անհետևողական օգտագործումը, ալկոհոլի օգտագործումը, մի քանի թմրանյուերի համաժամանակյա չարաշահումը, դեպրեսիան, սոցիալական աջակցության բացակայությունը, վերջերս ազատազրկումը, զուգընկերոջ հետ ապրելը և ինտիմ զուգընկերոջ բռնության և մանկական տարիքում սեռական բռնության ենթարկվելը։ Այս գործոնների և ռիսկային սեռական վարքագծի միջև ճշգրիտ պատճառահետևանքային կապ հաստատելու համար անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն[18][19] : Սեռական առողջությանը սպառնացող ռիսկի նվազեցումը կարող է ներառել մոտիվացիոն վարժություններ, ինքնավստահության հմտություններ, կրթական և վարքային միջամտություններ։ Խորհրդատվությունը մշակվել և իրականացվել է ծանր հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց համար, որը կարող է բարելավել մասնակիցների գիտելիքները, վերաբերմունքը, համոզմունքները, վարքագիծը կամ գործելակերպը (ներառյալ ինքնավստահության հմտությունները) և կարող է հանգեցնել ռիսկային սեռական վարքի նվազեցմանը[11]։

Կան մի քանի ուսումնասիրություններ երիտասարդների շրջանում ռիսկային սեռական վարքագծի կառավարման վերաբերյալ, որոնց մեծ մասը կենտրոնացած է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՍՎ) կանխարգելման վրա, ինչպիսին է ՄԻԱՎ-ը[20][21][22]։ Դեռահասների շրջանում կանխարգելիչ միջամտությունները գնահատող մետա-վերլուծությունն առաջարկում է աջակցություն այս ծրագրերին` նպաստելու հաջող արդյունքների, ինչպիսիք են սեռավարակների նվազումը, պահպանակների օգտագործման ավելացումը և ներթափանցող սեքսի նվազումը կամ հետաձգումը[21]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ միջամտությունների մեծ մասն իրականացվել է խմբային ձևաչափով և ներառում է հոգեկրթություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, միջանձնային ակտիվ հմտությունների վերապատրաստում, որոշները լրացուցիչ կենտրոնացած են ինքնակառավարման հմտությունների ուսուցման և պահպանակների մասին տեղեկատվության/ցուցադրման վրա։ Որոշ ապացույցներ ցույց են տալիս, որ ընտանեկան միջամտությունները կարող են օգտակար լինել վաղ հասունացման տարիքում երկարաժամկետ ռիսկային սեռական վարքագծի կանխարգելման համար[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Eaton, A.D.; Scheadler, T.R.; Bradley, C.; McInroy, L.B. (2023 թ․ սեպտեմբեր). «Identity development, attraction, and behaviour of heterosexually identified men who have sex with men: scoping review protocol». Systematic Reviews. Springer Nature. 12 (184). doi:10.1186/s13643-023-02355-6. ISSN 2046-4053. PMC 10542689. PMID 37777815. S2CID 263231942.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Wang, S.-C.; Maher, B. (2019 թ․ դեկտեմբեր). «Substance Use Disorder, Intravenous Injection, and HIV Infection: A Review». Cell Transplantation. SAGE Journals. 28 (12): 1465–1471. doi:10.1177/0963689719878380. ISSN 1555-3892. PMC 6923556. PMID 31547679. S2CID 202746148.
  3. Dimbuene, Z.T.; Emina, J.B.; Sankoh, O. (2014 թ․ մարտ). «UNAIDS 'multiple sexual partners' core indicator: promoting sexual networks to reduce potential biases». Global Health Action. Taylor & Francis. 7 (1): 23103. doi:10.3402/gha.v7.23103. ISSN 1654-9880. PMC 3955766. PMID 24647127. S2CID 12815577.
  4. 4,0 4,1 4,2 Hall PA (2004). «Risky Adolescent Sexual Behavior: A Psychological Perspective for Primary Care Clinicians». Topics in Advanced Practice Nursing eJournal.
  5. Fryar CD, Hirsch R, Porter KS, Kottiri B, Brody DJ, Louis T (2007 թ․ հունիս). «Drug use and sexual behaviors reported by adults: United States, 1999-2002» (PDF). Advance Data. Centers for Disease Control and Prevention, National Center for Health Statistics (384): 1–14. PMID 17668724. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  6. World Health Organization. Mental Health: Evidence and Research Team (2005). Alcohol Use and Sexual Risk Behaviour: A Cross-Cultural Study in Eight Countries. World Health Organization. hdl:10665/43122. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  7. «High Risk Sexual Behaviour». British Columbia, HealthLinkBC. 2016 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  8. Siegler AJ, Rosenthal EM, Sullivan PS, Christina Mehta C, Moore RH, Ahlschlager L, և այլք: (2019 թ․ դեկտեմբեր). «Levels of clinical condom failure for anal sex: A randomized cross-over trial». eClinicalMedicine. 17: 100199. doi:10.1016/j.eclinm.2019.10.012. PMC 6933145. PMID 31891134.
  9. «Safe Sex». WebMD. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  10. Henderson, Elena; Aaron, Sean; Blackhurst, Zachary; Maddock, Meghan; Fincham, Frank; Braithwaite, Scott R. (2020 թ․ դեկտեմբերի 1). «Is Pornography Consumption Related to Risky Behaviors During Friends with Benefits Relationships?». The Journal of Sexual Medicine (անգլերեն). 17 (12): 2446–2455. doi:10.1016/j.jsxm.2020.08.017. ISSN 1743-6109.
  11. 11,0 11,1 Pandor A, Kaltenthaler E, Higgins A, Lorimer K, Smith S, Wylie K, Wong R (2015 թ․ փետրվար). «Sexual health risk reduction interventions for people with severe mental illness: a systematic review». BMC Public Health. 15 (1): 138. doi:10.1186/s12889-015-1448-4. PMC 4330652. PMID 25886371.
  12. 12,0 12,1 Potter P (2013). Fundamentals of nursing. St. Louis, Mo: Mosby Elsevier. էջ 386. ISBN 9780323079334.
  13. Kann L, McManus T, Harris WA, Shanklin SL, Flint KH, Queen B, և այլք: (2018 թ․ հունիս). «Youth Risk Behavior Surveillance - United States, 2017». MMWR. Surveillance Summaries. 67 (8): 1–114. doi:10.15585/mmwr.ss6708a1. PMC 6002027. PMID 29902162.
  14. Lowry R, Holtzman D, Truman BI, Kann L, Collins JL, Kolbe LJ (1994 թ․ հուլիս). «Substance use and HIV-related sexual behaviors among US high school students: are they related?». American Journal of Public Health. 84 (7): 1116–20. doi:10.2105/AJPH.84.7.1116. PMC 1614756. PMID 8017535.
  15. Substance Abuse and Mental Health Services Administration. (2019). Key substance use and mental health indicators in the United States: Results from the 2018 National Survey on Drug Use and Health (HHS Publication No. PEP19-5068, NSDUH Series H-54). Rockville, MD: Center for Behavioral Health Statistics and Quality, Substance Abuse and Mental Health Services Administration. «Home Page | CBHSQ Data». www.samhsa.gov. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  16. Weinhardt LS, Carey MP (2000). «Does alcohol lead to sexual risk behavior? Findings from event-level research». Annual Review of Sex Research. 11: 125–57. PMC 2426779. PMID 11351830.
  17. Heath J, Lanoye A, Maisto SA (2012 թ․ ապրիլ). «The role of alcohol and substance use in risky sexual behavior among older men who have sex with men: a review and critique of the current literature». AIDS and Behavior. 16 (3): 578–89. doi:10.1007/s10461-011-9921-2. PMC 3743230. PMID 21390534.
  18. Engstrom M, Winham K, Gilbert L (2016). «Types and Characteristics of Childhood Sexual Abuse: How Do They Matter in HIV Sexual Risk Behaviors Among Women in Methadone Treatment in New York City?». Substance Use & Misuse. 51 (3): 277–94. doi:10.3109/10826084.2015.1058823. PMC 6385865. PMID 26886405.
  19. Icard LD, Jemmott JB, Teitelman A, O'Leary A, Heeren GA (2014 թ․ փետրվար). «Mediation effects of problem drinking and marijuana use on HIV sexual risk behaviors among childhood sexually abused South African heterosexual men». Child Abuse & Neglect. 38 (2): 234–42. doi:10.1016/j.chiabu.2013.08.002. PMC 4075286. PMID 24041455.
  20. Mullen PD, Ramírez G, Strouse D, Hedges LV, Sogolow E (2002 թ․ հուլիս). «Meta-analysis of the effects of behavioral HIV prevention interventions on the sexual risk behavior of sexually experienced adolescents in controlled studies in the United States». Journal of Acquired Immune Deficiency Syndromes. 30 (Suppl 1): S94–S105. doi:10.1097/00126334-200207011-00009. PMID 12107363.
  21. 21,0 21,1 Johnson BT, Scott-Sheldon LA, Huedo-Medina TB, Carey MP (2011 թ․ հունվար). «Interventions to reduce sexual risk for human immunodeficiency virus in adolescents: a meta-analysis of trials, 1985-2008». Archives of Pediatrics & Adolescent Medicine. 165 (1): 77–84. doi:10.1001/archpediatrics.2010.251. PMC 4361805. PMID 21199984.
  22. Pedlow CT, Carey MP (2003 թ․ ապրիլ). «HIV sexual risk-reduction interventions for youth: a review and methodological critique of randomized controlled trials». Behavior Modification. 27 (2): 135–90. doi:10.1177/0145445503251562. PMC 2441937. PMID 12705104.
  23. Caruthers AS, Van Ryzin MJ, Dishion TJ (2014 թ․ փետրվար). «Preventing high-risk sexual behavior in early adulthood with family interventions in adolescence: outcomes and developmental processes». Prevention Science. 15 Suppl 1 (S1): S59-69. doi:10.1007/s11121-013-0383-9. PMC 3749294. PMID 23536124.