Ռիչարդ Վ․ Գեյթս III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Վ․ Գեյթս III
 
Կրթություն՝ Ուիլյամի և Մերիի քոլեջ, Ջորջ Վաշինգտոն համալսարան և Prince George High School?
Մասնագիտություն՝ political adviser և լոբբիստ
Ազգություն սպիտակ ամերիկացի
Ծննդյան օր ապրիլի 27, 1972(1972-04-27) (51 տարեկան)
Ծննդավայր Fort Gregg-Adams, Prince George County, Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ[1]
 
Ինքնագիր Изображение автографа

Ռիչարդ Վ. Գեյթս III (անգլ.՝ Richard W. Gates IIIRichard W. Gates III, ապրիլի 27, 1972(1972-04-27), Fort Gregg-Adams, Prince George County, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկյան քաղաքական խորհրդատու և լոբբիստ[2]։ Փոլ Մանաֆորտի երկարամյա բիզնես գործընկերՆ Է։ 2016 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավի ժամանակ որպես ընտրական շտաբի մենեջեր աշխատելիս, զբաղեցրել է Մանաֆորտի տեղակալի պաշտոնը։ 2017 թվականի հոկտեմբերին Գեյթսին և Մանաֆորտին մեղադրանքներ են ներկայացվել՝ կապված Ուկրաինայում քաղաքական գործիչների խորհրդականներ աշխատելու հետ։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոդ Գեյթսը ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ, Վիրջինիա նահանգի Փրինս Ջորջ քաղաքում հիմնված «Gates Group International» կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրեն Ռիչարդ Վ. Գեյթս Կրտսերի որդին է։ Մանուկ հասակում Գեյթսն ապրել է ԱՄՆ բանակի բազմաթիվ բազաներում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում[3]։

1994 թվականին ավարտել է Ուիլյամի և Մերիի քոլեջի կառավարման բաժինը։ Ավելի ուշ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պետական քաղաքականության ոլորտում ստացել է մագիստրոսի կոչում[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեության սկզբում Գեյթսը վերապատրաստվել է Վաշինգտոնում՝ «Black, Manafort, Stone and Kelly» (BMSK) խորհրդատվական ընկերությունում։ Այնտեղ Գեյթսը աշխատել է հանրապետականների լոբբիստ Ռիկ Դևիսի հետ՝ 2006 թվականի արդյունքում սկսելով աշխատել նրա և Մանաֆորտի համար «Davis Manafort» նոր խորհրդատվական ընկերության Կիևի գրասենյակում։ Գեյթսի հաճախորդների թվում էին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկան, որոնք ստանձնեցին աշխատանքը, երբ 2008 թվականին Դևիսը լքեց ընկերությունը` աշխատելու Ջոն Մաքքեյնի նախագահական ընտրություններին։ Նրանք միասին կարևոր դերակատարություն ունեցան 2006 թվականին Մակքեյնի և Դերիպասկայի հանդիպումը կազմակերպելու գործում[5][6]։

2016 թվականի հունիսին Դոնալդ Թրամփը վարձեց Մանաֆորտին՝ ղեկավարելու իր նախագահական ընտրարշավը, իսկ Գեյթսը հետևեց իր բիզնես գործընկերոջը։ Գեյթսը վարում էր ամենօրյա քարոզչական գործունեություն։ Նա ստանձնեց Մելանյա Թրամփի՝ 2016 թվականի Հանրապետական ազգային համագումարում ունեցած ելույթում բացահայտ գրագողության պատասխանատվությունը։ Գեյթսը մնացել է նախընտրական արշավում Մանաֆորտին պաշտոնանկ անելուց հետո, իսկ հետո աշխատանքի է անցել իբրև Հանրապետական ազգային կոմիտեի և Դոնալդ Թրամփի երդմնակալության կոմիտեի համար միջոցներ հավաքող։ Դրանից հետո նա օգնել է ստեղծել շահույթ չհետապնդող խումբ, որը կոչվում էր «America First Policies»՝ ի պաշտպանություն Թրամփի, բայց հեռացվել է կազմակերպությունից՝ «Manafort»-ի արտասահմանյան ընկերություններում ներգրավվելու պատճառով[7]։

Մեղադրանք և կալանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 27-ին Մեծ դաշնային ժյուրին Գեյթսին և Մանաֆորտին մեղադրանքներ Է առաջադրել Ռոբերտ Մյուլերի ղեկավարությամբ հատուկ դատախազական հետաքննության շրջանակներում՝ 2016 թվականի ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության և դրա հետ կապված հարցերի վերաբերյալ[8]։ Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ դավադրության տասներկու մեղադրանքով՝ սուտ մատնություն, «տասնյակ միլիոնավոր դոլարներ» փողերի լվացում և Ուկրաինայում որպես օտարերկրյա գործակալ չգրանցվելու պահանջ, որը նշվում է «Արտասահմանյան գործակալների գրանցման մասին» օրենքով[9]։ Մեղադրանքները վերաբերում են միայն նրանց՝ որպես խորհրդատուներ կատարելու աշխատանքին՝ ի շահ Ուկրաինայի ռուսամետ կառավարության, և ոչ մի կապ չունեն Թրամփի նախընտրական արշավի հետ[10]։

2017 թվականի հոկտեմբերի 30-ին Մանաֆորտը և Գեյթսը հանձնվել են ՀԴԲ-ին և խնդրագիր ներկայացրել դատարան[11]։ Մինչ դատավարությունը Մանաֆորտը և Գեյթսը ազատ են արձակվել 10 միլիոն և 5 միլիոն ԱՄՆ դոլար գրավի դիմաց։ Դատախազությունը նրանց որակել է որպես փախուստի ունակ, և նրանք ստիպված են եղել անձնագիր հանձնել, որից հետո նրանց նկատմամբ սահմանվել է տնային կալանք[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. US Bureau of Prisons Inmate Database
  2. Confessore, Nicholas; Meier, Barry (2017 թ․ հունիսի 16). «How the Russia Investigation Entangled a Manafort Protégé». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. «Rick Gates, indicted in Trump-Russia probe, owns home in Richmond». WRIC. 2017 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. DePompa, Rachel (2017 թ․ հոկտեմբերի 30). «Manafort's former business partner has home in Richmond». WWBT. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. Solomon, Jeffrey H. Birnbaum and John (2008 թ․ հունվարի 25). «Aide Helped Controversial Russian Meet McCain» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. Jacobs, Ben (2017 թ․ հոկտեմբերի 30). «Who is Rick Gates, Manafort's right-hand man and alleged partner in crime?». The Guardian (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. Choma, Russ (2017 թ․ հոկտեմբերի 30). «Who Is Rick Gates?». Mother Jones. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. Perez, Evan (2017 թ․ հոկտեմբերի 30). «Manafort, Gates charged with conspiracy against US». CNN. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. Salinas, Sara (2017 թ․ հոկտեմբերի 30). «Who is Richard Gates? Paul Manafort's right-hand man gets a matching indictment». CNBC. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. Savage, Charlie (2017 թ․ հոկտեմբերի 30). «What It Means: The Indictment of Manafort and Gates». The New York Times. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  11. «Former Trump Aides Charged as Prosecutors Reveal New Campaign Ties With Russia». The New York Times. 2017 թ․ հոկտեմբերի 30.
  12. Evan Halper, $10 million bond for ex-Trump chairman Paul Manafort after not guilty plea in Russia probe, Los Angeles Times (October 30, 2017).
  13. Harris, Andrew M. (2017 թ․ հոկտեմբերի 30). «Manafort, Gates Placed Under House Arrest After Not Guilty Pleas». Bloomberg. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.