Ռիչարդ Վոլֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիչարդ Վոլֆ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1942(1942-04-01) (80 տարեկան)
ԾննդավայրYoungstown, Օհայո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Սթենֆորդի համալսարան, Եյլի համալսարան և Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում
Գիտական աստիճանգիտությունների թեկնածու[1]
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՄասաչուսեթսի համալսարան Ամհերստում
Կայքrdwolff.com
Commons-logo.svg Richard D. Wolff Վիքիպահեստում

Ռիչարդ Վոլֆ (անգլ.՝ Richard D. Wolff, ապրիլի 1, 1942(1942-04-01), Youngstown, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Վոլֆը Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի տնտեսագիտության պատվավոր պրոֆեսոր էր և Նյու Յորքի համալսարանի Նոր դպրոցի միջազգային հարաբերությունների հրավիրյալ պրոֆեսոր։ Նյու Յորք ամսագիրը անգլ.՝ The New York Times Magazine նրան անվանել է «ամերիկյան ամենահայտնի մարքսիստ տնտեսագետը»։ Ռիչարդ Վոլֆը ավարտել է Հարվարդի համալսարանը։ Այնուհետև 1964 թվականին նա սովորել է Ստենֆորդում՝ տնտեսագիտության մագիստրոս Փոլ Բարանի մոտ, ով մահացավ սրտի կաթվածից նույն 1964 թվականին, որից հետո Վոլֆը տեղափոխվեց Եյլի համալսարան։ Այնտեղ նա ստացավ տնտեսագիտության դոկտորի կոչում։ «Գաղութատիրության տնտեսագիտությունը, Բրիտանիա և Քենիա» ատենախոսությունը որպես գիրք հրատարակվել է 1974 թվականին։ 1969-1973 թվականներին դասավանդել է Նյու Յորքի Սիթի քոլեջում։ 1985 թվականին նա Նյու Հեյվենի քաղաքապետի թեկնածու էր տեղի Կանաչների կուսակցությունից։ ԱՄՆ-ում զանգվածային ձախ կուսակցություն ստեղծելու կոչ է անում[3]։ 1989 թվականին իր մի խումբ ուսանողների հետ թողարկել է «Վերաիմաստավորելով մարքսիզմը» անգլ.՝ Rethinking Marxism ամսագիրը[4][5][6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Վոլֆը ապրում է Մանհեթենում (Նյու Յորք)։ Նրա կինը գործող հոգեթերապևտ է։ Նրանք երկու չափահաս երեխա ունեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.umass.edu/resnick-wolff/Wolff_curriculum_vitae.pdf
  2. Davidson Adam (February 5, 2012)։ «It Is Safe to Resume Ignoring the Prophets of Doom ... Right?»։ Կաղապար:Нп4։ Վերցված է August 3, 2013 
  3. «Richard Wolff - The Mathematics Genealogy Project»։ mathgenealogy.org։ Վերցված է 2022-05-12 
  4. «Watch Extended Interview with Economist Richard Wolff on How Marxism Influences His Work»։ Democracy Now! (անգլերեն)։ Վերցված է 2022-05-12 
  5. «Richard Wolff»։ BillMoyers.com (en-US)։ Վերցված է 2022-05-12 
  6. «Economic Update with Richard D. Wolff»։ economicupdate.libsyn.com (անգլերեն)։ Վերցված է 2022-05-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]