Ռեպինի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեպինի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն810 մետր
Անվանվել էԻլյա Ռեպին
Փոստային ինդեքս298624

Ռեպինի փողոց (ռուս.՝ Улица Репина), փողոց Ղրիմի Յալթա քաղաքի Վասիլևկա միկրոշրջանում։ Անվանվել է ռուս գեղանկարիչ Իլյա Եֆիմովիչ Ռեպինի (1844-1930) պատվին։ Սկիզբ է առնում Դմիտրի Ուլյանովի փողոցից և ավարտվում Ա. Ի. Կազանցևի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 810 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Ռեպինի փողոցը գտնվում է Վասիլևկա միկրոշրջանում։ Այն սկսվում է Դմիտրի Ուլյանովի փողոցից, հատում Վինոգրադնայա փողոցը (երկու անգամ), Ռեպինի նրբանցքը, Դոնսկայա փողոցը և ավարտվում Ա. Ի. Կազանցևի փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 73 շինություն։ Երկարությունը 810 մետր է։

Ռեպինի փողոցի փոստային դասիչն է՝ 298624։

Փողոցն անվանվել է ռուս գեղանկարիչ Իլյա Եֆիմովիչ Ռեպինի (1844-1930) պատվին։ 1878 թվականից Ռեպինը Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ էր։ Գեղարվեստի Կայսերական ակադեմիայի ակադեմիկոս։ 1894-1907 թվականներին եղել է արվեստանոցի ղեկավար, պրոֆեսոր, 1898-1899 թվականներին՝ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, Տենիշևայի դպրոց-արվեստանոցի ուսուցիչ։ Նրա աշակերտներից են Բորիս Կուստոդիևը, Իգոր Գրաբարը, Իվան Կուլիկովը, Ֆիլիպ Մալյավինը, Աննա Օստրոումովա-Լեբեդևան և Նիկոլայ Ֆեշինը։ Վալենտին Սերովի անմիջական ուսուցիչն էր[2]։ 1880 թվականին նա գնացել է Ղրիմ` տեղում ծանոթանալու կազակների կենցաղին, սակայն աղմկոտ հանգստավայրերը նրան հիասթափեցրել են, և նա հեռացել է Ղրիմից։ Չնայած այդ հանգամանքին, Ղրիմի մի քանի քաղաքներում Ռեպինի անունով փողոցներ կան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 9, էջ 643». Վերցված է 2019 Ապրիլ 17-ին.
  3. «Крым. Карта памятных мест. Илья Репин». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 Ապրիլ 17-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]