Ռեյներ Ժեզուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյներ Ժեզուս
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 19, 2002(2002-01-19)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Բրազիլիա, Բրազիլիա
Հասակ 1,85 մետր
Դիրք կիսապաշտպան

Ռեյներ Ժեզուս (պորտ.՝ Reinier Jesus Carvalho,հունվարի 19, 2002(2002-01-19)[1], Բրազիլիա, Բրազիլիա), առավել հայտնի է որպես Ռեյներ, բրազիլացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական կարիերայում հանդես է եկել բրազիլական «Վասկո դա Գամա», «Բոտաֆոգո», «Ֆլումինենսե» և «Ֆլամենգո»[2] ակումբների ակադեմիաներում։

2019 թվականի հուլիսի 31-ին նշել է դեբյուտը «Ֆլամենգոյի» հիմնական կազմում, դուրս գալով դաշտ «Լիբերտադորեսի գավաթի» խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում, Էկվադորական «Էմելեկ»-ի դեմ, փոխարինելով Գաբրիել Բարբոզային[3]։ 2019 թվականի օգոստոսի 4-ին դեբյուտը նշել է «բրազիլական Սերիա A»-ում, «Բաիա» ակումբի դեմ խաղում[4]։ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին խփել է առաջնության իր առաջին գոլը, «Ավաի» ակումբի դեմ խաղում[5]։ 2019 թվականի նոյեմբերի 9-ին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը, ըստ պայմանագրի նրա հրաժարագինը կազմում է 70 միլիոն եվրո[6]։

Թիմի հետ 2019 թվականի նոյեմբերի 23-ին դարձել է «Լիբերտադորեսի Գավաթի» հաղթող[7]։ Նաև օգնել է իր թիմին դառնալ Բրազիլիայի առաջնության հաղթող[8]։

Բրազիլիայի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին մասնակցել է Հարավային Ամերիկայի Մ15 առաջնությանը Բրազիլիայի հավաքականի կազմում։ Խփել է 2 գոլ էկվադորի և Վենեսուելայի դեմ խաղերում։ Բրազիլացիները առաջնությունը ավարտել են 2-րդ տեղում, եզրափակչում պարտվելով Արգենտինային։

2018 թվականի մարտին ճանաչվել է Բրազիլիայի Մ17 հավաքականի ֆուտբոլիստ, և մասնակցել է Ֆրանսիական Մոնտեգյուի առաջնությանը[9]։ 2019 թվականին մասնակցել է Հարավային Ամերիկայի Մ17 առաջնությանը, որտեղ եղել է իր թիմի ավագը։ Առաջնությունում խփել է 3 գնդակ[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/141242
  2. «O camisa 10 do futuro: conheça Reinier, o meia clássico da base do Flamengo» (պորտուգալերեն). Globoesporte. 2017 թ․ դեկտեմբերի 31.
  3. «Flamengo vs. Emelec» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 1.
  4. «Bahia vs. Flamengo» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 4.
  5. «Avaí vs. Flamengo» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 7.
  6. «Reinier assina renovação com o Flamengo até 2024 e comemora: "É a realização de um sonho"» (պորտուգալերեն). Globoesporte. 2019 թ․ նոյեմբերի 9.
  7. «¡Flamengo campeón de la CONMEBOL Libertadores 2019!» (իսպաներեն). КОНМЕБОЛ. 2019 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. «Flamengo é campeão brasileiro e se torna primeiro time desde 1963 a ganhar Nacional e Libertadores no mesmo ano» (պորտուգալերեն). Globo. 2019 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. «Com Kaká na lista, seleção sub-17 é convocada para torneio na França» (պորտուգալերեն). Globoesporte. 2018 թ․ մարտի 7.
  10. «Brazil U17 vs. Paraguay U17» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ մարտի 23.
  11. «Brazil U17 vs. Colombia U17» (անգլերեն). Soccerway.com. 2019 թ․ մարտի 29.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյներ Ժեզուս» հոդվածին։