Ռեյկյավիկի լուսանկարչության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյկյավիկի լուսանկարչության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իսլանդիա
ՏեղագրությունՌեյկյավիկ
ՎայրՌեյկյավիկ
ՀասցեGrófarhús, Tryggvagata 15, 6. hæð101 ReykjavíkTryggvagata?
Հիմնադրվել է1981
Կայքborgarsogusafn.is/is/ljosmyndasafn-reykjavikur/
Քարտեզ
Քարտեզ
Թանգարան տանող աստիճան

Ռեյկյավիկի լուսանկարչության թանգարան (իսլ.՝ Ljósmyndasafn Reykjavíkur), թանգարան Ռեյկյավիկում, որը բաղկացած է մոտ 5 միլիոն լուսանկարներից, որոնք արվել են պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչների կողմից 1870 թվականից ի վեր։ Հավաքածուն պարունակում է ստուդիական դիմանկարներ, ինչպես նաև արդյունաբերական, գովազդային, տպագիր, բնապատկերային և ընտանեկան լուսանկարներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1981 թվականին մասնավոր հավաքածուի հիման վրա և սկզբում կոչվել է «Ljósmyndasafnið hf»: Նրա անունը դարձավ Ռեյկյավիկի լուսանկարչության թանգարան 1987 թվականին, երբ թանգարանի գործունեությունը ստանձնեց քաղաքապետարանը[1]։ 2000 թվականից թանգարանը գտնվում է Տրյուգվագատում՝ նույն շենքում, որտեղ գտնվում է Ռեյկյավիկի քաղաքային գրադարանը։

2014 թվականից թանգարանը միավորվել է Ռեյկյավիկի քաղաքապետարանին պատկանող երեք այլ թանգարանների հետ՝ «Ծովային թանգարան», «Մինյասաֆն Ռեյկյավիկուր»,(բացօթյա թանգարան) և Վիդեյ։ Այս կոնսորցիումին են պատկանում նաև երկու պատմական թանգարաններ՝ «Árbæjarsafn» և «Reykjavík 871 ± 2»[2]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նպատակը լուսանկարչության մշակութային դերի նկատմամբ հետաքրքրություն արթնացնելն է[3]։

Թանգարանը իսլանդացի լուսանկարիչներին առաջադրում է հետևյալ մրցանակների[4]

  • «Henri Cartier-Bresson» մրցանակ[5]
  • Հասլբլադի մրցանակ
  • Լեոպոլդ Գոդովսկու Կրտսեր «գունավոր լուսանկարչության» մրցանակ
  • «Deutsche Börse Photography» մրցանակ

Թանգարանը հրատարակել է մի շարք գրքեր։

  • 2014 թվականին թանգարանը ներառվել է Եվրոպայի լավագույն անվճար թանգարանների տասնյակում՝ ըստ The Guardian ամսագրի[6]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսախցիկ թանգարանի ամենափոքրիկ այցելուների համար

Թանգարանում կան լուսանկարներ և տարբեր այլ նյութեր՝ կապված Իսլանդիայի մայրաքաղաքի լուսանկարիչների հետ։ Այն նաև ձեռք է բերում և պահպանում լուսանկարներ, ալբոմներ և ժողովրդական լուսանկարչական մշակույթի այլ առարկաներ[7]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի թանգարանը հյուրընկալում է երեք խոշոր և տասից ավելի փոքր ցուցահանդեսներ։

Նախորդ ցուցահանդեսներից մի քանի կարևոր դրվագներ․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Borgin kaupir ljósmyndasafnið», Morgunblaðið (in Icelandic) (91) 23 April 1987, p. 20
  2. «Fjögur söfn sameinuð í Reykjavík», RÚV.
    - «About Reykjavik City Museum». Reykjavík City Museum.
  3. «Art museums Արխիվացված 2015-04-05 Wayback Machine», Center for Icelandic Art.
  4. «Tilnefningar til alþjóðlegra Ljósmyndaverðlauna». Museum blog, 10 December 2009.
  5. «Dagbók í myndumMorgunblaðið (in Icelandic) (144) 29 May 2009. p. 41
  6. Will Coldwell, «10 of the best free museums in Europe», The Guardian, 21 January 2014.
  7. «Collection Արխիվացված 2015-12-08 Wayback Machine», Ljósmyndasafn Reykjavíkur
  8. «Margir skoðuðu myndir Cartier-Bresson», Morgunblaðið (in Icelandic) (92) 25. April 2001. p. 65
  9. «Einn þekktasti ljósmyndari heims», Morgunblaðið (in Icelandic) (114) 17 May 2002. p. 70
    - «Fólkið á jaðrinum», Dagblaðið Vísir (in Icelandic) (105) 10 May 2002, p. 15
  10. «Viggo Mortensen Photo Exhibit», Reykjavík Grapevine (6) 17 May 2008. p. 33
  11. «Art Galleries and museums» Reykjavík Grapevine (17) 6 November 2009. p. 19
    - «Sýningu á verkum Kertész lýkur senn», Morgunblaðið (in Icelandic) (9) 13 January 2010. p. 27
  12. «Riboud í 50 ár» Fréttablaðið (in Icelandic) (202) 31. August 2011. p. 34
  13. «Gallery: Ragnar Axelsson: Mirror of Life Արխիվացված 2015-09-22 Wayback Machine», Ljósmyndasafn Reykjavíkur.
    - «Mirror of life: Photographs by Ragnar Axelsson Արխիվացված 2014-12-30 Wayback Machine», Reykjavík Artfest.
  14. «Art ongoing», Reykjavík Grapevine (18) 5. December 2014. p. 49
  15. «Black and White. Exhibition by Thomas Kellner in Skotið at Reykjavík Museum of Photography». Reykjavik Museum of Photography. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյկյավիկի լուսանկարչության թանգարան» հոդվածին։