Ռեզոլյուտ
Բնակավայր | ||
---|---|---|
Ռեզոլյուտ | ||
Երկիր | Կանադա | |
Համայնք | Քիկիքտալուկ շրջան | |
Մակերես | 116,89 կմ² | |
ԲԾՄ | 66 մետր | |
| ||
Ռեզոլյուտ, Ռեզոլյուտ-Բեյ (անգլ.՝ Resolute, «վայր առանց արշալույսների»[1]), ինուիտների գյուղ է Կանադայի Նունավուտ տարածքի Կորնուոլիս կղզու վրա։ Գյուղը գտնվում է Ռեզոլյուտ ծովածոցի ափին և Հսիսարևմտյան անցման վրա։ Մտնում է Կիկիկտանիի շրջանի մեջ։ 2016 թվականի մարդահամարի համաձայն բնակչության թիվը կազմում է 198 մարդ, ինչը 7,5%-ով (16 մարդ) ավելի քիչ է նախորդ մարդահամարից։
Ռեզոլյուտը Կանադայի ամենահյուսիսային բնակավայրերից մեկն է և զիջում է միայն Գրիս Ֆյորդին (Հյուսիսային Բևեռին ամենամոտ գտնվելով, սակայն ոչ բնակչության թվով), (Ալերտը և Յուրիկն ավելի հյուսիսում են գտնվում, բայց իրենցից ներկայացնում են միայն ռազմական բազա և օդերևութաբանական կայան)։ Այն նաև ամենացուրտ բնակավայրերից մեկն է՝ −15,7 °C միջին տարեկան կտրվածքով[2]։ Գյուղում կա մոտավորապես 110 տուն։ Ցամաքի մեծ մասը և ճանապարհները պատված են մանրախիճով։ Բնակավայրը հիմնվել է 1947 թվականին և օգտագործվել է որպես օդանավակայան և օդերևութաբանական կայան։ Անվանվել է ի պատիվ «Ռեզոլյուտ» անգլիական ռազմական նավի։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղեկություններ կան այն մասին, որ այդ տարածքներում երբեմն բնակվել են դորսետների մշակույթին պատկանող ցեղեր (տունիտներ), այնուհետև մ․թ․ա 1500 թվականից մինչև մ․թ․ 1000 թվականը նաև տուլե ազգեր։ Սակայն ժամանակակից ինուիտներն այդ շրջանները չեն զբաղեցրել և չեն օգտագործել մինչև Արկտիկայի վերաբնակեցումը 1953 թվականին։
1947 թվականին Կանադան և ԱՄՆ-ն կառուցել են օդերևութաբանական կայան և թռիչքուղի՝ արկտիկական օդերևութաբանական միացյալ կայանների կազմում[3][4]։ 1949 թվականին Կանադայի Թագավորական ռազմաօդային ուժերը տեղակայեց իր ռազմաբազան և օդանավակայանը։ Այդ ժամանակ բնակչությունը կազմված էր հարավից եկած զինծառայողներից և օդերևութաբաններից։ Այժմ ռազմաբազան հենակետ է հանդիսանում Արկտիկայի, Հյուսիսային բևեռի ու Հյուսիսային մագնիսական բևեռի ուսումնասիրման համար[3]։
Փորձելով պահպանել իր գերիշխանությունն արկտիկական հողերում, կանադական կառավարությունը 1953 (նորաբնակների առաջին խումբը) և 1955 թվականներին (երկրորդ խումբը) հյուսիսային Քվեբեկից ինուիտներին ուժով վերաբնակեցրել են՝ ստեղծելով Ռեզոլյուտ բնակավայրը (ինչպես նաև Գրիս Ֆյորդը)[3]։ Բնակավայրի անվանումը տրվել է ի պատիվ «HMS Resolute» արկտիկական հետազոտական նավի[3]։
Մարդկանց խոստացել էին տուն և վայրի կենդանիներ՝ որսորդության համար, սակայն վերաբնակներն այնտեղ չգտան շենքեր և ծանոթ վայրի կենդանիներ[5]։ Նրանք ստիպված էին ապրել բևեռային գիշերների պայմաններում՝ երբ Արեգակը շաբաթներով հորիզոն չէր բարձրանում, և շաբաթներով 24-ժամյա արևային լույս՝ ամռանը, ինչը չկար հյուսիսային Քվեբեկում։ Կառավարությունը խոստացել էր, որ մեկ տարի հետո նրանք տուն կվերադառնան, եթե իրենք դա ցանկանան, սակայն ավելի ուշ այս որոշումը չեղյալ հայտարարվեց, քանի որ դա կվնասեր այդ տարածքներում Կանադայի գերիշխանությանը և ինուիտները ստիպված էին մնալ։ Արդյունքում վերաբնակները մեծ կախման մեջ էին կառավարության օգնությունից։ Վերջիվերջո, ինուիտները ուսումնասիրեցին ծովախոզուկների միգրացիայի տեղական ճանապարհները և հարմարվեցին այդ տարածքին, յուրաքանչյուր տարի որս անելով 18 000 կմ2 տարածքում[6].
1993 թվականին կանադական կառավարությունը լսում կազմակերպեց վերաբնակեցման ծրագիրը ուսումնասիրելու նպատակով, իսկ հաջորդ տարի տեղաբնակների գծով Թագավորական հանձնաժողովը հրապարակեց զեկույց «Արկտիկայի արտաբնակեցումը․ 1953-1955 թվականների վերաբնակեցման մասին հաշվետվություն» վերնագրով[7]։ Կառավարությունը 10 միլիոն կանադական դոլար է վճարել ողջ մնացածներին և նրանց ընտանիքներին և 2008 թվականին պաշտոնական ներողություն խնդրել[8]։ Հենց սկզբից ավանը կառուցվել էր ռազմաբազայից 5 կմ հեռու, բայց 1970-ական թվականներին Ռեզոլյուտ ժամանած հետազոտողների քանակը խնդիր առաջացրեց։ 1974-1975 թվականներն ընկած ժամանակհատվածում համայնքը տեղափոխվեց ինֆրակառուցվածքի առումով ավելի հարմար վայր, բայց անհարմար՝ որսորդության համար[3]։
2007 թվականի օգոստոսի 8-ին «CBC News»-ը հաղորդել էր, որ կան Կանադայի զինված ուժերի փաստաթղթեր Նանիսիվիկից 370 կիլոմետր հարավ արևելք ռազմական ուսումնական կենտրոնի շինարարության և խորջրյա նավահանգատի կառուցման պլանների վերաբերյալ՝ 60 միլիոն դոլար արժողությամբ։ 2007 թվականի օգոստոսի 10-ին այն ժամանակվա վարչապետը՝ Ստիվեն Հարբերը, հայտարարեց մի քանի ռազմական օբյեկտների կառուցման մասին Կանադական արկտիկական տարածքի վիճելի ջրերում։ Այդ օբյեկտներն էին՝ Ռեզոլյուտի ռազմական ուսումնական կենտրոնը և Նանիսիվիկի խորջրյա նավահանգիստը։
2013 թվականի մայիսի 8-ին Ռեզոլյոտում ավարտվեց հյուսիսային բևեռի վրայով Ռուսաստանից դեպի Կանադա ավտոմեքենաներով անցումը։ Դուբնա գիտական քաղաքում աշխարհում առաջին անգամ կառուցված Եմելյա-3 և Եմեյլա-4 ամենագնացներով հյուսիսի նվաճողները, առանց կողմնակի օգնության, անցնելով հյուսիսային բևեռի վրայով, հասան կանադական Ռեզոլյուտ բնակավայր[9]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեզոլյուտն ունի բևեռային արկտիկական կլիմա՝ երկար ցուրտ ձմեռներով և կարճ սառը ամառով։ Տարեկան միջին մաքսիմումը կազմում է -12,7 °C, իսկ միջին մինիմումը՝ -18,6 °C։ Ռեզոլյուտն ունի շատ չոր կլիմա տեղումների միջին քանակությամբ տարեկան 161,2 միլիմետր, որի մեծ մասը տեղում է օգոստոսից սեպտեմբեր՝ ձյան տեսքով։Ռեզոլյուտի համար ռեկորդային էր 2012 թվականի հուլիսի 2-ի ջերմաստիճանը՝ 20,1 °C[10]։ Ռեկորդային ցածր ջերմաստիճանային արժեք՝-52,2 °C դիտվել է 1966 թվականի հունվարի 7-ին[2]։
Ուսումնասիրման ամբողջ ընթացքում ոչ մի անգամ հոկտեմբերի 20-ին և մայիսի 6-ին, դրական ջերմաստիճանային արժեք չի գրանցվել[11]։
Մոտավորապես ապրիլի 30-ից օգոստոսի 13-ը սկսվում է բևեռային ցերեկը, երբ Արևը մայր չի մտնում, իսկ նոյեմբերի 7-ից փետրվարի 4-ը՝ բևեռային գիշերը[12]։ Նոյեմբերի վերջի և հունվարի կեսերի միջև ընկած ժամանակահատվածում արևն այմքան ցածր է, որ նույնիսկ վերջալույս չի լինում, բացի լիարժեք մթության, ավելի պայծառ է երկինքը կեսօրին, սակայն իրականում 24 ժամյա պարզ մութ երկինք չկա։ Մոտավորապես երկու շաբաթների ընթացքում՝մինչև և հետո մայր չմտնաղ արևը, ավանում գիշերները ինչպես միշտ բավականին պայծառ են, քանի որ ավելի մութ չեն քան քաղաքացիական վերջալույսները(դա վերջալույս է, երբ շրջապատի առարկաները բավականին պարզ են, և բաց երկնքի տակ կատարվող միջոցառումները շարունակվում են առանց արհեստական լուսավորման)։
Ամառվա ընթացքում լինում են նույնիսկ ամպրոպներ, բայց դրանք, որպես կանոն, հազվադեպ են այդ շրջանում։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռեզոլյուտ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | −0,8 | −3,9 | −2,7 | 0,0 | 6,1 | 18,3 | 20,1 | 15,3 | 9,4 | 2,0 | −2,8 | −3,6 | 20,1 |
միջին առավելագույնը (°C) | −28,6 | −29,0 | −26,8 | −18,3 | −7,4 | 2,6 | 7,3 | 4,2 | −2,0 | −10,5 | −19,5 | −24,5 | −12,7 |
միջին նվազագույնը (°C) | −35,3 | −35,8 | −33,6 | −25,3 | −13,3 | −1,9 | 1,7 | −0,3 | −6,1 | −16,4 | −25,9 | −31,3 | −18,6 |
բացարձակ նվազագույնը (°C) | −52,2 | −52,0 | −51,7 | −42,1 | −29,4 | −16,7 | −3,1 | −9,3 | −20,6 | −37,3 | −42,8 | −46,1 | −52,2 |
տեղումների քանակը (մմ) | 4,2 | 3,9 | 7,4 | 6,7 | 8,7 | 14,6 | 28,1 | 33,8 | 22,6 | 16,0 | 9,6 | 5,7 | 161,2 |
Աղբյուր՝ Министерство окружающей среды Канады |
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի կենտոնում է գտնվում օդանավակայանը և այստեղից են կատարվում թռիչքներ դեպի Կանադայի հարավային պրովինցիաներ։ Այստեղ կա խանութ, ռեստորան, մալուխային հեռուստատեսություն, ինտերնետ, օդասահնակների վարձակալման կետ և հուշանվերների խանութ օդանավակայանում։ Այստեղ կան նաև երեք հյուրանոց, որոնցից յուրաքանչյուրում կա մոտավորապես 100 համար և մի քանի առանձին տնակներ։
Ավանի ծառայությունների մի մասը իրակացվում են Իկալյուտում և Օտտավայում[13]․
- բժշկական կենտրոն
- Նունավուտի Արկտիկական քոլեջ
- Անգլիական եկեղեցի
էկոնոմիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված կարծրատիպերին հակառակ, այս առանձնացված համայնքի մարդիկ ունեն գործազրկության շատ ցածր մակարդակ։ Քաղաքացիների մեծամասնությունն աշխատում են (գոնե տարվա մի մասը), սակայն 2010 թվականին սպիտակ արջերի որսի նկատմամբ ամերիկյան քաղաքականության փոփոխությամբ տեղական էկոնոմիկան վտանգի է ենթարկվել, քանի որ շատ ինուիտներ ամերիկացի սպորտային որսորդների հետ միասին որսում էին սպիտակ արջեր։
Բացի որսորդական գիդերից և հյուրանոցներից Ռեզոլյուտում կան նաև[13]․
- դպրոց (որը կրթություն է ապահովում մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան)
- ավանային խորհուրդ
- կանադական թագավորական հեծելազորային ոստիկանության բաժանմունք
- օդանավակայան
- կոոպերատիվ խանութ
- մարզասրահ
«Տուդջաաթ» կոոպերատիվը, որը մտնում է արկտիկական կոոպերատիվների մեջ, կառավարում է տարբեր մթերային խանութներ և հյուրանոցներ։ Օդանավակայանում կա նաև հուշանվերների խանութ, որը կոչվում է «Polar Bear Hut»՝ սպիտակ արջի տնակ։
Ռեզոլյուտում կա երեք հյուրանոց՝ «Qausuittuq Inns North», «South Camp Inn» և «Airport Hotel», որոնցից յուրաքանչյուրում կա 100 սենյակ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած օդանավակայանն այժմ այնքան էլ զբաղված չէ, ինչպես առաջ էր, բայց այն առաջվա պես հանդիսանում է շրջանի կենտրոնը, ծառայելով տարածաշրջանում որպես ավիացիոն հանգույց և անմիջականորեն կապված է Իկալյուտի հետ։
Զբոսաշրջիկների ճանապարհորդության մեծ մասն անցնում է ձյունագնաց մեքենաներով և ոտքով զբոսանքների վրա։ Ավտոմեքենաների քանակը սահմանափակ է։ Այնտեղ տաքսի կամ հասարակական տրանսպորտ չկա, սակայն հյուրանոցներն առաջարկում են փոխադրում։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոզեֆ Իդլոուտը, որը երգչուհի Լյուսի Իդլոուտի պապիկն է և Լի Իդլոուտի՝ համայնքի երկրորդ ուսուցչուհու հայրը, Ռեզոլյուտ է եկել 1955 թվականին Պոնդ Ինդլետից[3]։ Իդլոուտը որսորդ էր, ով նկարահանվել է Կինոարվեստի ազգային խորհրդի երկու վավերագրական կինոնկարներում՝ «Երկար օրվա երկիրը», որը նկարահանվել է 1952 թվականին Պրուդ Ինլում[14] և «Երկու աշխարհների միջև» ֆիլմում՝ 1990 թվականին։ Որոշ ժամանակ նա ամենահայտնի ինուիտներից մեկն էր և պատկերված էր երկու դոլարանոց թղթադրամի հակառակ երեսին[15].
Ռեզոլյուտը որպես ելակետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեզոլյուտը ելակետ է հանդիսացել ինչպես Բևեռային մրցավազքի, այնպես էլ Բևեռային մարտահրավերի համար (երկու մրցաշարերն էլ այլևս չեն իրականացվում, քանի որ Հյուսիսային մագնիսական բևեռը տեղափոխվել է Կանադայի սահմաններից դուրս), որին մասնակցելու համար թիմերն անցնում էին 350 ծովային միլ (648 կմ) մինչև Հյուսիսային մագնիսական բևեռին հասնելը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Nunavut handbook : travelling in Canada's Arctic. — Iqaluit, NT.: Nortext, 1998. — xviii, 413 pages с. — ISBN 1550365878, 9781550365870
- ↑ 2,0 2,1 Environment and Climate Change Canada (2013 թ․ սեպտեմբերի 25). «Canadian Climate Normals 1981-2010 Station Data - Climate - Environment and Climate Change Canada» (անգլերեն). climate.weather.gc.ca. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «QIKIQTANI TRUTH COMMISSION». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «High Arctic Weather Stations | The Canadian Encyclopedia». www.thecanadianencyclopedia.ca. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Grise Fiord: History». web.archive.org. 2008 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ McGrath, Melanie, 1964- The long exile : a true story of deception and survival in the Canadian Arctic. — London: Harper Perennial, 2007. — xi, 302, 22 pages с. — ISBN 9780007157976, 0007157975
- ↑ The High Arctic Relocation: A Report on the 1953-55 Relocation. — Canadian Government Publishing, 1994. — 190 с.
- ↑ Royte, Elizabeth (2007 թ․ ապրիլի 8). «The Long Exile - Melanie McGrath - Books - Review». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Дневник Экспедиции МЛАЕ-2013». www.yemelya.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Environment and Climate Change Canada (2011 թ․ հոկտեմբերի 31). «Daily Data Report for July 2012 - Climate - Environment and Climate Change Canada» (անգլերեն). climate.weather.gc.ca. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Environment and Climate Change Canada (2011 թ․ հոկտեմբերի 31). «Almanac Averages and Extremes for May 07 - Climate - Environment and Climate Change Canada» (անգլերեն). climate.weather.gc.ca. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Sunrise and sunset times in Resolute Bay» (անգլերեն). www.timeanddate.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ 13,0 13,1 «Resolute Bay, Nunavut». web.archive.org. 2011 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ National Film Board of Canada Government of Canada (2012 թ․ հոկտեմբերի 11). «National Film Board of Canada». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «ARCHIVED - History: Contact with Europeans- Inuit - Explore the Communities - The Kids' Site of Canadian Settlement - Library and Archives Canada». www.collectionscanada.gc.ca. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.