Jump to content

Ռեբեկա Ջարվիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Ջարվիս
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1981(1981-12-14)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՄինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Փարիզի համալսարան և St. Paul Academy and Summit School?
Մասնագիտությունթղթակից, լրագրող, ներդրումային բանկիր և պոդքաստեր
 Rebecca Jarvis Վիքիպահեստում

Ռեբեկա Էնն Ջարվիս[2] (դեկտեմբերի 14, 1981(1981-12-14)[1], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ)[2][2][3], ամերիկացի լրագրող և նախկին ներդրումային բանկատեր։ Նա ABC News- ի բիզնեսի, տնտեսագիտության և տեխնոլոգիաների գլխավոր թղթակիցն է, Real Biz- ի հաղորդավարը, հիմնադիրը, կառավարիչ խմբագիրը և Rebecca Jarvis-ի ու The Dropout-ի No Limits փոդքասթերի վարողը[4][5]։ Նա The Apprentice- ի 4-րդ սեզոնի եզրափակիչ փուլի մասնակից էր։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՌԵբեկան Ջեյմս Թ. Ջարվիսի դուստրն է։ Նրա հայրը Չիկագոյում իրավաբան է և բիզնես խորհրդատու։ Նրա մայրը Chicago Tribune- ազգային սինդիկացված ֆինանսական սյունակագիրն է[6]։ 1999 թվականին Ջարվիսն ավարտել է Սուրբ Փոլ ակադեմիան և Սամմիթի դպրոցը և Չիկագոյի համալսարանը 2003 թվականին՝ սովորելով տնտեսագիտություն և իրավունք։ Նա միջազգային տնտեսագիտություն և բիզնես է սովորել Փարիզում՝ Sciences Po և Paris Dauphine համալսարաններում[7]։

Ջարվիսը 2000 թվականի փետրվարին եղել է «20 դեռահասներն ովքեր կփոխեն աշխարհը» դեռահասներից մեկը։ Նա պարգևատրվել է ավելի քան 750,000 դոլար հավաքագրելու համար՝ իր սեփական շահույթ չհետապնդող մանկական բարեգործական հիմնադրամի համար, մի նախագիծ, որում ներգրավված էին նաև Ալ Գորը և Քոլին Փաուելը, որը նա ստեղծել է 15 տարեկանում։ Նա նաև անվանվել է «Լույսի կետ»՝ իրավազորված երեխաների և դեռահասների քարոզչության համար։ Ավագ դպրոցի տարիներին Ջարվիսը Երիտասարդական Առաջնորդության Ազգային խորհրդի հետ աշխատել է իրենց Երիտասարդական ծրագրի թիմում՝ ստանալով այն սակավաթիվ հարցազրույցներից մեկը, որը տվել էր այն ժամանակվա պետքարտուղար Քոլին Փաուելը[8]։

Աշակերտը[խմբագրել | խմբագրել կոդը]

The Apprentice 4 շոուի երկրորդ շաբաթվա ընթացքում հոկեյ խաղալիս Ջարվիսը կոտրել է իր կոճը և նաա հենակներով էր մրցույթի ամբողջ ընթացքում, սակայն յոթ ամիս անց, մինչև եթերաշրջանի ավարտը լիովին կարողացել է քայլել։ Շոուի եթերաշրջանի ավարտին աշխատանքի է ընդունվել Ռանդալ Փինկետը։ Դոնալդ Թրամփը Փինկետին հարցրել է, արդյոք նա նույնպես պետք է վարձի Ջարվիսին, Փինկետը պատասխանել է, որ ինքը պետք է լինի միակ աշակերտը, քանի որ ինքը հաղթող է[9]։

Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջարվիսը Լոնդոնում ՝ Citigroup ընկերությունում կարճաժամկետ տոկոսադրույքով թրեյդեր էր։ Հետագայում նա աշխատել է Չիկագոյի Banc of America Securities-ում՝ որպես ներդրումային բանկային վերլուծաբան[7]։

Ջարվիսն աշխատել է ինչպես ներդրումային, բանկային, այնպես էլ արտարժույթի առևտրի ոլորտում, բայց լրագրությամբ զբաղվելու նպատակով թողել է ֆինանսական ծառայությունները։ Ներկայումս Ջարվիսը հանդիսանում է Ամերիկյան գործարար խմբագիրների և գրողների միության խորհրդի կառավարիչ։

2006 թվականի մարտի 7-ին CNBC բիզնես նորությունների ալիքը հայտարարել է, որ Ջարվիսին աշխատանքի կընդունի որպես թղթակից[10]։ Նա CNBC-ի համաշխարհային շտաբ-բնակարանում գլխավոր առաջադրանքների թղթակից էր և լուսաբանում էր ՆԱՍԴԱՔ-ը և ՆԻՄԵՔՍ-ը։ Վերջին անգամ նա CNBC-ում հայտնվել է 2009 թվականի սեպտեմբերի 18-ին։ 2009 թվականի հոկտեմբերի 21-ին TVNewser-ը մեջբերել է CNBC-ի խոսնակ Բրայան Սթիլի խոսքերը, որոնք հաստատում էին, որ «Ռեբեկան այլևս CNBC-ում չէ և մենք նրան ամենալավն ենք մաղթում»[11]։

2010 թվականի ապրիլի 1-ից Ջարվիսը միացել է CBS News-ին՝ հիմնականում որպես ֆինանսական թղթակից, իսկ ավելի ուշ դարձել է CBS News-ի բիզնեսի և տնտեսագիտության թղթակիցը[12]։ Ապրիլի 2-ին հայտարարվել է, որ նա միանում է ABC News-ին նույն ամսվա վերջին[13]։ Մինչ այսօր նա աշխատում է որպես ABC-ի բիզնեսի և տնտեսագիտության գլխավոր թղթակից։

Ներկայումս Ջարվիսը հանդիսանում է ABC News-ի բիզնեսի, տեխնոլոգիաների և տնտեսագիտության գլխավոր թղթակիցը և Real Biz-ի հաղորդավարը, հիմնադիրը և խմբագիրը։

2017 թվականին Ջարվիսը ABC News Radio-ում թողարկել է No Limits Rebecca Jarvis-ի հետ նոր փոդքաստ[4]։ 2019 թվականի հունվարին Ջարվիսը ABC Radio-ի և ABC Nightline-ի հետ համատեղ դարձել է «The Dropout» կոչվող փոդքասթի վարողը, որը փաստում է Թերանոսի և Էլիզաբեթ Հոլմսի վերելքն ու անկումը[14]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կոչում
2000 Point of Light մրցանակի հաղթող[15]
2000 Teen People ամսագրի «20 դեռահասներ, ովքեր կփոխեն աշխարհը»[16]
2002

2003

Չիկագոյի համալսարանի դեկանի դրամաշնորհառու[17]
2012 Լրատվամիջոցների կանանց դաշինքի կողմից «Կանայք թվով» մրցանակի դափնեկիր[5][18]
2013 Alfred I. DuPont-Columbia մրցանակ[19]
2014 Առաջադրվել է ցերեկային «Էմմի» «Լավ առավոտ» շոուի համար - Բարի լույս Ամերիկա[20]
2015 Առաջադրվել է ցերեկային «Էմմի» «Լավ առավոտ» շոուի համար - Բարի լույս Ամերիկա[21]
2016 Առաջադրվել է ցերեկային «Էմմի» «Լավ առավոտ» շոուի համար - Բարի լույս Ամերիկա[22]
2017 Առաջադրվել է ցերեկային «Էմմի» «Լավ առավոտ» շոուի համար - Բարի լույս Ամերիկա[23][24]
2019 Կարիերայի վաղ նվաճումների մրցանակ[25]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի 28-ին Ջարվիսն ամուսնացել է Մեթյու Հանսոնի հետ՝ Մինեսոտայի ՄաքՆամարա շրջանավարտների կենտրոնում[26]։ Ռաբբի Բարրի Էքսլերը հանդիսավոր արարողությանը մասնակցում էր փեսայի հոր՝ Քրեյգ Հանսոնի հետ[26]։ Նրանք երկուսն էլ Չիկագոյի համալսարանի շրջանավարտ են և միասին աշխատել են Չիկագոյի Bank of America Securities-ում[6]։ Նրանք ունեն դուստր՝ Իզաբելը, որը ծնվել է 2019 թվականի փետրվարի 20-ին և որդի՝ Լեոն, որը ծնվել է 2023 թվականին[27][28]։

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 (Թվիթ) https://twitter.com/ – via Թվիթթեր. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); {{Cite tweet}}: Missing or empty |user=; Missing or empty |number= (help)
  3. Mallozzi, Vincent M. (2012 թ․ հունվարի 29). «Rebecca Jarvis, Matthew Hanson - Weddings». The New York Times. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. 4,0 4,1 «ABC Radio Announces New Podcast 'No Limits with Rebecca Jarvis'». ABC News Public Relations. 2017 թ․ հունվար. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  5. 5,0 5,1 «Rebecca Jarvis». ABC News. 2017 թ․ ապրիլի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  6. 6,0 6,1 New York Times: Weddings "Rebecca Jarvis and Matthew Hanson" January 29, 2012
  7. 7,0 7,1 «'Apprentice 4' runner-up Rebecca Jarvis joins CNBC as news reporter». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  8. «Former NYLC Youth Project Team Member Is Finalist on "The Apprentice"». National Youth Leadership Council. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. Former TEEN PEOPLE Honoree Nearly Snatches an Apprentice Win Արխիվացված 2006-02-16 Wayback Machine" by Tia Brown, TeenPeople.com, December 16, 2005
  10. «'Apprentice 4' runner-up Rebecca Jarvis joins CNBC as news reporter». Reality TV World. 2006 թ․ մարտի 8. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  11. Rebecca Jarvis Leaves CNBC TVNewser, October 21, 2009
  12. Rebecca Jarvis News Anchor, "The Early Show on Saturday;" Business and Economics Correspondent CBS News, 2010
  13. Rebecca Jarvis Joining ABC News, ABC New, April 2, 2013
  14. «The Dropout Podcast by ABC Radio & ABC News Nightline». ABC News Public Relations. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  15. «Stories of Service». Points of Light. 2015 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  16. «University of Chicago alumna a finalist on "The Apprentice"». www-news.uchicago.edu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  17. «Rebecca Jarvis». World Mobility Leadership Forum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  18. «AWMF Honors 'Women In Numbers'». All Access (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  19. «Nominees Announced for the 34th Annual News & Documentary Emmy® Awards | The Emmy Awards - The National Academy of Television Arts & Sciences». emmyonline.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  20. Wang, Andrea (2014 թ․ մայիսի 1). «Daytime Emmy Awards 2014: Complete list of winners and nominees». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  21. «Daytime Emmy Awards 2015: Complete Winners List». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ ապրիլի 26. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  22. Montgomery, Daniel (2016 թ․ մարտի 24). «Daytime Emmy nominations 2016: Complete list». Goldderby (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  23. «Good Morning America Wins Daytime Emmy for Outstanding Morning Show». www.adweek.com (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիս. Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  24. Evans, Greg (2017 թ․ մայիսի 1). «Daytime Emmy Awards Winners: 'General Hospital', 'GMA', 'Ellen DeGeneres' Take Trophies – Complete List». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 23-ին.
  25. «2019: Early Career Achievement Award: Rebecca Jarvis, AB'03». UChicago Alumni Association (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  26. 26,0 26,1 Mallozzi, Vincent M. (2012 թ․ հունվարի 29). «Rebecca Jarvis and Matthew Hanson». The New York Times.
  27. «Rebecca Jarvis and Husband Matt Hanson Welcome Baby No. 2, Son Leo: 'Truly Magical' (Exclusive Photos)».
  28. DeSantis, Rachel; Leon, Anya Leon (2019 թ․ մարտի 18). «Meet Isabel Noemi! New Mom Rebecca Jarvis and Husband Introduce 3-Week-Old Newborn Daughter». people.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.