Ռաֆիկ Բայրամով (պետական գործիչ)
Ռաֆիկ Բայրամով | |
![]() | |
Կուսակցություն՝ | Նոր Ադրբեջան |
---|---|
Կրթություն՝ | Բաքվի պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 10, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
Ռաֆիկ Յասին օղլի Բայրամով (ադրբ.՝ Rafiq Yasin oğlu Bayramov, նոյեմբերի 10, 1972, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության պետական գործիչ, քաղաքական գործիչ, Ադրբեջանի մշակույթի վաստակավոր գործիչ, Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ[1];
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆիկ Բայրամովը ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 10-ին Բաքվում։ 1989 թվականին ավարտել է Բաքվի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 1990-1995 թվականներին սովորել է Բաքվի պետական համալսարանում։ 1995 թվականին ավարտել է ԲՊՀ պատմության ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին համալսարանի գիտահետազոտական լաբորատորիայում աշխատել է որպես լաբորանտ։ Այդ տարիներին նա մասնակցել է պատմական հետազոտություններին և մի քանի գիտական հոդվածների հեղինակն էր։ 1995-1997 թվականներին ծառայել է Ադրբեջանի Հանրապետության Ազգային գվարդիայում[2]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998-1999 թթ. — Բաքվի Նիզամիի շրջանի գործադիր իշխանության երիտասարդության և սպորտի վարչություն;
- 1999-2001 թթ. — Բաքվի քաղաքային իշխանություն;
- 2001-2003 թթ. — Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարություն;
- 2003-2006 թթ. — Ադրբեջանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության նախարարի օգնական;
- 2006-2014 թթ. — Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարի օգնական;
- 2014-2018 թթ. — Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար;
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով 2018 թվականի հունիսի 27-ին նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ[3][4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք զավակ։