Ռաֆիկ Բաբաև
Ռաֆիկ Բաբաև | |
---|---|
Բնօրինակ անուն | Rafiq Babayev |
Ծնվել է | մարտի 31, 1936 կամ 1936[1] Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ադրբեջան և ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 19, 1994 կամ 1994[1] Բաքու, Ադրբեջան |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | rafigbabayev.jazz.az |
Rafig Babayev Վիքիպահեստում |
Ռաֆիկ Ֆարզի օղլի Բաբաև (ադրբ.՝ Rafiq Fərzi oğlu Babayev, մարտի 31, 1936 կամ 1936[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 19, 1994 կամ 1994[1], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, ֆիլմի երաժշտությունների հեղինակ, հասարակական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1993 թ.),
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանցի ջազի կորիֆեյներից մեկը Ռաֆիկ Բաբաևը ծնվել է 1937 թվականի մարտի 31-ին Բաքվում մեծ երաժշտական ընտանիքում։ Այս ընտանիքի չորս երեխաները, հետագայում դարձան պրոֆեսիոնալ երաժիշտներ։ Առաջին երաժշտական կրթությունը Ռաֆիկ Բաբաևը ստացել է հատուկ երաժշտական դպրոցում (1943—1950): Այնուհետև նա մտավ Ասաֆ Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական դպրոցի դաշնամուրային դասարան (1950—1954)[2]: Նա ընդունվել է Կոնսերվատորիա, շարունակելու իր կրթությունը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆիկ Բաբաևը, 1959 թվականին Կոնսերվատորիայի ավարտից հետո, ստեղծեց ջազային խումբ և սկսեց աշխատել որպես այդ խմբի ղեկավար։ Երբ Ռաշիդ Բեհբութովը ստեղծեց երգի թատրոնը 1967 թվականին, Ռաֆիկ Բաբաևը սկսեց աշխատել որպես թատրոնի երաժշտական տնօրեն։ Ռաֆիկ Բաբաևը մասնակցել է որոշ ջազային փառատոնների[3]։ 1991 թ-ին Ռաֆիկ Բաբաևը կազմակերպել է «Յանգի» ջազային նվագախումբը և ստեղծել ձայնագրման ստուդիա։ Նա մահացել է 1994 թվականի մարտի 19-ին։
Կոչումներ ու պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1978)
- Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1993 թ.)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Бабаев, Рафик Фарзи оглы
- ↑ «Ռաֆիկ Բաբաև». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.