Ռաֆայել Նահապետյան
Ռաֆայել Նահապետյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1946 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 19, 2010 (64 տարեկան) |
Մասնագիտություն | արձակագիր |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1971) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Կոմպլեքսային էլեկտրասարքավորման ինստիտուտ |
Ռաֆայել Նահապետյան Վիքիդարանում |
Ռաֆայել Նահապետյան (հունիսի 8, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 19, 2010), հայ ժամանակակից գրող, արձակագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1985)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայել Նահապետյանը ծնվել է 1946 թվականի հունիսի 8-ին Երևան քաղաքում։
1965 թվականին ավարտել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը, ապա աշխատել է որպես ավագ լաբորանտ էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1971-1973 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում որպես սպա։ 1974-1983 թվականներին աշխատել է Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, որպես գրական հաղորդումների գլխավոր խմբագրության խմբագիր, ապա՝ ավագ խմբագիր։ 1985 թվականին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Հայաստանի անկախության հռչակումից հետո զբաղեցրել է ԳԽ լրատվական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի պաշտոնը։ Հայաստանի գրողների միությունում վարել է Գրական հինգշաբթի ամենշաբաթյա միջոցառումը։
Տպագրվել է 1970 թվականից։ Առաջին հրապարակումը՝ «Հայրենիքի ժամանակը» պատրաստել է համակուրսեցի Արա Մնացականյանի հետ և հրատարակել Գարուն հանդեսում։ Հոդվածը սփյուռքահայերի՝ դեպի Խորհրդային Հայաստան ներգաղթի թեմայով էր։ Հեղինակել է պատմվածքներ, ռադիոպիեսներ, վիպակներ, հեռուստատեսային ներկայացումներ։ 60-ականների վերջերին Ռաֆայել Նահապետյանը և Արա Մնացականյանը փոքր խմբակով իրականացրել են ազգայնական բնույթի գործունեություն, ծավալել ազգայնական քարոզչություն։ Խմբակի աշխատանքը կասեցվել է ԽՍՀՄ Պետանվտանգության մարմինների կողմից։ Ռաֆայել Նահապետյանը և Արա Մնացականյանը կարճաժամկետ ազատազրկվել են։
Ռաֆայել Նահապետյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, լատիշերեն, չեխերեն, ռումիներեն և այլ լեզուներով։ Հեղինակել է նաև Անջո հեծանիվը, Անջո ֆուտբոլի գնդակը, Անջո ոստիկանության սերժանտը մանկական վիպակները։ Ռաֆայել Նահապետյանի Մթի մեջ արևի ցոլքերում վեպը մնացել է անավարտ։ Արժանացել է մի շարք մրցանակների[1]։
Տպագրված գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրաշեկ նժույգներ (1983)
- Հրաձգարանի մեծ մրցանակը (1989)
- Մեղեդի երևակայական ջութակի համար (1994)
- Ագռավի աղջիկը (2000)
- ...Եվ ծագեց խավարը (2003)
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Տաջիկական գրականության անթոլոգիա.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2009.- 231 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական թերթ. 2010, հուլիսի 23. էջ 6.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Նահապետյան» հոդվածին։ |
|
- Հունիսի 8 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 19 մահեր
- 2010 մահեր
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռաֆայել Նահապետյան
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 21-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ