Կոմպլեքսային էլեկտրասարքավորման ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմպլեքսային էլեկտրասարքավորման ինստիտուտ, գիտահետազոտական նախագծա-կոնստրուկտորական, կոմպլեքսային էլեկտրատեխնիկական սարքավորման նոր տեսակների ստեղծման ուղղությամբ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքներ կատարող հիմնարկություն։ Հիմնադրվել է 1956 թվականին, Երևանում։ Մինչև 1965 թվականը կոչվել է էլեկտրամեխանիկայի համամիութենական ԳՀԻ-ի հայկական մասնաճյուղ։ Հիմնական խնդիրներն են սնման բարձր հաճախականության, պտույտների մեծ թվով մինչև 100 կվտ հզորության գեներատորների և ագրեգատների, արդյունաբերական հաճախականության մինչև 100 կվտ հզորության սինխրոն գեներատորների, հաճախականության մինչև 200 կվտ հզորության էլեկտրամեքենայական փոխակերպիչների (մինչև 20000 հց հաճախականության), II չափսի ուժային տրանսֆորմատորների մշակումը։ Կոմպլեքսային էլեկտրասարքավորման ինստիտուտի շենքի բազայի վրա են հիմնադրվել կաբելի արդյունաբերության, էլեկտրամեխանիկայի, էլեկտրատեխնիկայի համամիութենական գիտահետազոտական ինստուտների Երևանի բաժանմունքները։ 1972 թվականից մտնում է «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորման մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 546