Ռաֆայել Մելիքսեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաֆայել Մելիքսեթյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1935(1935-11-10)
Թիֆլիս, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 3, 2003(2003-10-03) (67 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՊարգևներՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ

Ռաֆայել Տիգրանի Մելիքսեթյան (նոյեմբերի 10, 1935(1935-11-10), Թիֆլիս, ԽՍՀՄ - հոկտեմբերի 3, 2003(2003-10-03), Երևան, Հայաստան), ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառի հայ գիտնական, մանկավարժ: Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1970), ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող (2000):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆայել Մելիքսեթյանը ծնվել է 1935 թվականին Թիֆլիսում: 1958 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1963-1977 թվականներին աշխատել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտում, 1977-1982 թվականներին` Կուբայում, 1982-1988 թվականներին` եղել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, 1988-2003 թվականներին` պրակտիկայի դեպարտամենտի պետ[1]:

Աշխատանքները վերաբերում են ֆիզիկական դաստիարակության, մասնավորապես դպրոցականների, տեսության և մեթոդիկայի հիմնահարցերին: Մշակել է Հայաստանի լեռնային շրջանների դպրոցականների ֆիզիկական զարգացման և պատրաստվածության գիտական տեսությունը: Ուսումնական ձեռնարկների և դասագրքերի հեղինակ է[1][2][3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1970)
  • ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող (2000)
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ (2003)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիզիկական դաստիարակության նոր ուղղությունները հայ դպրոցում, Երևան: Սոս և Վոգա, 2001 թ.:
  • Մարզական մատենագիտական ուղեցույց : Օգնություն մարմնակրթության ասպարեզում աշխատողներին, Երևան: Ա. հ., 1990 թ. (համահեղինակ):
  • Ֆիզիկական դաստիարակությունը տարրական դասարաններում : (Ձեռնարկ ուսուցիչների համար), Երևան: Լույս, 1990 թ.:
  • Համալիր ծրագիր հանրակրթական դպրոցի I-XI դասարանների աշակերտների ֆիզիկական դաստիարակության, Երևան: Լույս, 1986 թ.:
  • Միջնակարգ դպրոցի ծրագիր: Ֆիզիկական կուլտուրայի IV-X դասարանի աշակերտների համար, Երևան: Լույս, 1984 թ.:
  • Հայկական ՍՍՀ լեռնային շրջանների դպրոցականների ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները, Երևան: Լույս, 1977 թ.:
  • ՊԱՊ համալիրը դպրոցում, Երևան: Լույս, 1975 թ.:
  • Արտադասարանական մարզական աշխատանքներ, Երևան: Լույս, 1970 թ.:
  • Դպրոցականների ֆիզիկական դաստիարակությունը ընտանիքում, Երևան: Լույս, 1968 թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Կոհա առցանց քարտարան, Մելիքսեթյան, Ռաֆայել Տիգրանի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2017-06-25 
  3. «Կոհա առցանց քարտարան, Մելիքսեթյան, Ռաֆայել Տիգրանի, Ֆիզիկական կուլտուրա:Սպորտ»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2017-06-25