Ավարտել է Դոնի ՌոստովիՎարշավյան համալսարանիբնագիտության (1919) և Բաքվի համալսարանի բժշկական (1923) ֆակուլտետները։ 1926-1933 թվականներին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների պրոպեդնաիկայի ամբիոնում, 1937-1973 թվականներին՝ վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են աղիքային վարակի կլինիկա-համաճարակաբանական ուսումնասիրություններին։ Մանվելյանը ՀԽՍՀ-ում ինֆեկցիոն ծառայության հիմնադիրն է, եղել է առողջապահության մինիստրության ինֆեկցիոնիստը, ՀԽՍՀ ինֆեկցիոնիստների ընկերության պատվավոր նախագահ (1973 թվականից)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 242)։