Լևոն Մանվելյան (նյարդաֆիզիոլոգ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Մանվելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Մանվելյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1938[1] (86 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1989) |
Մասնագիտություն | նյարդաֆիզիոլոգ |
Աշխատավայր | Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Ռաֆայել Մանվելյան |
Անդամություն | Նյու Յորքի գիտությունների ակադեմիա |
Լևոն Ռաֆայելի Մանվելյան (ապրիլի 18, 1938[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդաֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1989), ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ (2000)[2]։
Ռաֆայել Մանվելյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Մանվելյանը ծնվել է 1938 թվականին Երևանում։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1967 թվականից աշխատում է Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 2003-2006 թվականներին՝ տնօրեն, 2006 թվականից՝ տնօրենի խորհրդատու[3]։
Աշխատանքները վերաբերում են ուղեղաբնի նյարդային գործունեությունն ամբողջացնող մեխանիզմներին, մասնավորապես դիմային նյարդի կորիզի և անդաստակային կորիզային համալիրի ուսումնասիրությանը[4]։ Գիտական աշխատությունների հեղինակ է։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության անդամ, 1986 թ.
- Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, 1995 թ.
Մենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիմանյարդի կորիզի նեյրոնային կազմավորումը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.sci.am/membersview.php?id=228&langid=2
- ↑ ակադեմիա, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Ֆիզիոլոգիայի ինստիտուտ». www.physiol.sci.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007