Ռաֆայել Մաթևոսյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆայել Մաթևոսյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 18, 1929(1929-12-18)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ 1993
Դիրք դարպասապահ

Ռաֆայել (Ռաֆիկ)[1] Մաթևոսի Մաթևոսյան (դեկտեմբերի 18, 1929(1929-12-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1993), հայ խորհրդային ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանրապետական կարգի մրցավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականից խաղացել է Երևանի «Դինամոյի» կազմում։ Հանդես է եկել Մոսկվայի «Տորպեդո» (1953-1954, 1955-1956), Կրասնոդարի «Նեֆտյանիկ» (1954), Օդեսայի «Պիշչևիկ» (1955), Երևանի «Սպարտակ»/«Արարատ» (1956-1964) թիմերում։

ԽՍՀՄ առաջնությունում մասնակցել է 83 հանդիպման (1953, 1955-1956, 1960-1963) «Տորպեդոյի» և «Սպարտակ»/«Արարատի» կազմում։ Առաջին հանդիպումը բարձր մակարդակով անցկացրել է 1953 թվականի հուլիսի 4-ին, երբ Մոսկվայի «Սպարտակի» դեմ արտագնա խաղում (1:7) դուրս է եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 1:4 հաշվի ժամանակ։

ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի մասնակից 1956 թվականին Հայկական ԽՍՀ հավաքականի կազմում։

ԽՍՀՄ գավաթի կիսաեզրափակիչ խաղի մասնակից (1962)։

Պարգևատրվել է ԽՍՀՄ ԶՈՒ նախագահության պատվոգրով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Футбольный клуб "Торпедо" Москва - Новости - МАТЕРИАЛЫ ИЗ АРХИВА ЗИЛА. ЧАСТЬ 3 («ТОРПЕДОВСКИЕ РАРИТЕТЫ» АНДРЕЯ КОСТЕНЕЦКОГО)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  2. «Одесский футбол». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.