Ռաֆայել Մաթևոսյան
Ռաֆայել Մաթևոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1924[1] Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 31, 1994[1] (69 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Մաթևոսյան Ռաֆայել Ռուբենի (օգոստոսի 8, 1924[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 31, 1994[1], Մոսկվա, Ռուսաստան), շինարարական մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1978)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Բաքվի Մ. Ազիզբեկովի անվան ինդուստրիալ ինստիտուտը (1948)։ 1951 թվականից մինչև կյանքի վերջը բնակվել է Մոսկվայում։
1957-1994 թվականներին աշխատել է Վ. Ա. Կուչերենկոյի անվան շինարարական կոնստրուկցիաների կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա), 1974-1994 թվականներին՝ նույն ինստիտուտի կայունության լաբորատորիայի վարիչ։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական աշխատությունները վերաբերում են կայունության որակական տեսության, ձողերի համակարգերի տատանումների մշակման, տեխնիկական գիտություններում մաթեմատիկայի կիրառման հարցերին։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Устойчивость сложных стержневых систем (качественная теория) / Р. Р. Матевосян Москва, 1961
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 144)։ ![]() |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|