Ռասմուսսեն (երաժիշտ)
Ռասմուսսեն | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Jonas Flodager Rasmussen |
Ի ծնե անուն | Յոհաս Ֆլոդագեր Ռասմուսսեն |
Նաև հայտնի է որպես | Ռասմուսսեն |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1985 (35 տարեկան) Վիբորգ, Դանիա |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | դերասան, երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Օրհուսի համալսարան |
Rasmussen (singer) Վիքիպահեստում |
Յոհաս Ֆլոդագեր Ռասմուսսեն (դան․՝ Jonas Flodager Rasmussen), առավել հայտնի է Ռասմուսսեն բեմական անվանմամբ, դանիացի երաժիշտ և դերասան։ Դանիայի պատվիրակը Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում («Higher Ground» անգլալեզու երգով)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոհաս Ֆլոդագեր Ռասմուսսենը ծնվել է 1985 թվականին (ծննդյան ամսաթիվը չի հրապարակվում) Դանիայի Վիբորգ փոքրիկ քաղաքում։ Վիբորգում էլ անցել է ապագա երաժշտի մանկությունն ու պատանեկությունը։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո Օրհուսի համալսարանում ուսանել է դրամատուրգիա և երաժշտություն։ Ուսումն ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատում է Վիբորգի կատարողական դպրոցում և ապա Օրհուսի թատերական վարժարանում[2]։
Ռասմուսսենը համարվում է դանիական «Hair Metal Heröes» քավեր-բենդի համահիմնադիր-առաջնորդն ու վոկալիստ-մենակատարը։ Նրա հաջողված մյուզիքլներից կարելի է առանձնացնել հատկապես երեքը՝ «Վեսթսայդյան պատմություն», «Վարձույթ» և «լքյալը»։
«Higher Ground» երգով մասնակցելով 2018 թվականի Եվրատեսիլի ազգային ընտրությանը՝ Ռասմուսսենը ընտրվել է որպես համաեվրոպական երգի մրցույթի 63-րդ թողարկման Դանիայի պատվիրակ[3][4]։ Եվրատեսիլ 2018-ում Ռասմուսսենը կներկայանա երկրորդ կիսաեզրափակչում։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Higher Ground» (2018)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Դանիան և Իտալիան հրատարակել են Եվրատեսիլ 2018-ում իրենց երկրների պատվիրակների և երգերի անունները, Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ»։ eurovision.ua (ուկրաիներեն)։ Վերցված է 2018-02-25
- ↑ «Եվրատեսիլի «Վիկինգների» մասին, Ռասմուսսեն»։ DR (դանիերեն)։ Վերցված է 2018-02-25
- ↑ «Եվրատեսիլ Դանիա։ Ռասմուսսենը ընտրվել է որպես Եվրատեսիլ 2018-ում Դանիայի Թագավորության պատվիրակ, այս մասին հաղորդում է ESCToday.com-ը»։ Եվրատեսիլն այսօր (ամերիկյան անգլերեն)։ 2018-02-10։ Վերցված է 2018-02-25
- ↑ «Դանիայում Ռասմուսսենը հաղթել է ազգային ընտրությունը»։ Վերցված է 2018-02-25
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռասմուսսեն (երաժիշտ) կատեգորիայում։ |
|