Jump to content

Ռասամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռասամ

Ռասամ (հինդի՝ रस्सम, կան. చారు), հնդկական խոհանոցի բանջարեղենային ապուր։ Ռասամ ապուրը (անվանումը ստացել է թամիլներից) ունի նաև այլ տարածաշրջանային անվանումներ և առավել հայտնի է Հարավային Հնդկաստանում։ Թամիլական լեզվով ռասամ բառը նշանակում է հյութ։ Ռասամի պատրաստման հիմնական բաղադրիչներն են՝ լոլիկի հյութ, լոլիկ անպայման, պղպեղի հատիկներ կամ սև պղպեղ, ինչպես նաև այլ բաղադրիչներ[1]։ Շատ դեպքերում ավելացվում է նաև ոսպ։

Ռասամը սովորաբար ծառայում է որպես առանձին ուտեստ կամ էլ խաշած բրնձով։

Կան այս ապուրի բազմաթիվ տեսակներ։ Տեսակներից առավել տարածված է լոլիկով ռասամը, կիտրոնով ռասամը, պղպեղով ռասամը, արքայախնձորով ռասամը, կոճապղպեղով ռասամը, սխտորով ռասամը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]