Ռաուլ Ցիրեկիձե
| Ռաուլ Ցիրեկիձե
վրաց.՝ რაულ ცირეკიძე | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 24, 1987 (38 տարեկան) կամ մայիսի 25, 1987[1] (38 տարեկան) |
| Ծննդավայր | Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | վրացի |
| Կրոն | քրիստոնե |
| Մասնագիտություն | ծանրամարտիկ |
Ռաուլ Ցիրեկիձե (վրաց.՝ რაულ ცირეკიძე, մայիսի 24, 1987 կամ մայիսի 25, 1987[1], Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի ծանրորդ[2]։ 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն մինչև 85 կգ քաշային կարգում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաուլ Ցիրեկիձեն 21 տարեկանում մասնակցեց Պեկինի Օլիմպիական խաղերին՝ պոկելով 148 կգ, սակայն հետագայում հրաժարվեց պայքարից։
2012 թվականի գարնանը Անթալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ՝ պոկելով 165 կգ և հրելով 200 կգ (երկամարտում՝ 365 կգ)։
2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում նա մինչև 85 կգ քաշային կարգում զբաղեցնում է իններորդ հորիզոնականը։
2013 թվականին Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում նա զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, սակայն մրցումներից հետո Ռաուլ Ցիրեկիձեի և նրա հայրենակից Դավիթ Գոգիայի դոպինգ-ստուգումը դրական արդյունք արձանագրեց, որի հետևանքով Ցիրեկիձեի բրոնզե մեդալը բաժին հասավ ռուսաստանցի Ալբերտ Սայախովին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.nplg.gov.ge/athletes/ka/00005476/ (վրաց.)
- ↑ «Rauli Tsirekidze». london2012.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rauli Tsirekidze na stronie www.the-sports.org (անգլ.)
- Rauli Tsirekidze na stronie IWF Արխիվացված 2015-09-25 Wayback Machine
|