Ռամսգիտ
Քաղաք | ||
---|---|---|
Ռամսգիտ | ||
Ramsgate | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | 40 408 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01843 | |
Փոստային ինդեքսներ | CT11 | |
Պաշտոնական կայք | ramsgatetown.org | |
| ||
Ռամսգիտ (անգլ.՝ Ramsgate), քաղաք Կենտ կոմսությունում, Մեծ Բրիտանիա, մտնում է Թանետ շրջանի կազմի մեջ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաք-նավակայան Ռամսգիտը գտնվում է Կենտ կոմսության արևելյան մասում` Հյուսիսային ծովի ափին։ Ռամսգիտ ու բելգիական Օստենդե նավակայանների միջև կա նավաստային հաղորդակցություն։ Ռամսգիտի ափով ձգվում է ավազե ծովափ։ Քաղաքի բնակչությունը կազմում է 37.967 մարդ (2001 թվականի տվյալներով)։ Քաղաքի տնտեսության հիմքը կազմում են ձկնորսությունն ու զբոսաշրջությունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն ավանդույթի` Ռամսգիտը հիմնվել է 5-րդ դարում այդտեղ հաստատված անգլո-սաքսոնական առաջնորդներ Հենգիստի և Հորսայի կողմից։ 597 թվականին Հռոմից ժամանեց քրիստոնյա քարոզիչ Սբ. Օգոստինոսը։ Դեռ Միջնադարում Ռամսգիտը մտավ 5 նավակայանների (Cinque Ports) միության մեջ[1]։ 1749 թվականին սկսվել է մեծ վերակառուցում ու նավակայանի և Ռամսգիտ նավահանգստի վերականգնում, որը տևել է 100 տարի (ավարտվել է 1851 թվականին)։ Մեծ ռազմական դեր է խաղացել նապոլեոնյան պատերազմների ու 1940 թվականի Դյունկերկյան էվակուացիայի ժամանակ։
Ռամսգիտում շատ տարիներ ապրել է հայտնի հրեա ֆիլանտրոպ Մոզես Մոնտեֆիորեն։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2001-07-29-ին։ Վերցված է 2017-02-24
|