Ռամոն Գրոսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամոն Գրոսո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 8, 1943(1943-12-08)[1]
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 13, 2002(2002-02-13) (58 տարեկան)
Մահվան վայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 1,76 մետր
Դիրք կիսապաշտպան

Ռամոն Գրոսո (իսպ.՝ Ramón Grosso, դեկտեմբերի 8, 1943(1943-12-08)[1], Մադրիդ, Իսպանիա - փետրվարի 13, 2002(2002-02-13), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Խաղացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մադրիդում։ 15 տարեկանում հայտնվել է «Ռեալ Մադրիդ»-ի ֆուտբոլիստների պատրաստման համակարգում։ Չորս ամիս «Ատլետիկո Մադրիդ»-ում փոխանակվելուց հետո նա հաստատվել է որպես հարձակման առանցքային խաղացող և օգնել թիմին խուսափել բարձրագույն դիվիզիոնից դուրս մնալուց[2]։ Ապա վերադարձել է «Ռեալ» և հաջորդող 12 տարիների ընթացքում խաղացել է ակումբի կազմում։

Չնայած ակումբում խաղում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ամարո Ամանսիոն, Ֆրանսիսկո Խենտոն և Ֆերենց Պուշկաշը, Գրոսոն առաջին երկու մրցաշրջաններում կարողացել է դառնալ «Ռեալի» լավագույն ռմբարկուն՝ 1964/65 թվականների 28 հանդիպումներում խփելով 17 գնդակ և 1965/66 թվականների 29 խաղերում՝ 11 գնդակ։ 1964 թվականի սեպտեմբերին 23-ին նորամուտն է նշել է ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում, երբ «Ռեալ»-ը 5:2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Դանիայի «Բ-1909» ակումբի նկատմամբ[2]։

Հաջորդ տարիների ընթացքում Գրոսոոն խաղացել է տարբեր դիրքերում այդ թվում՝ որպես դարպասապահ «Trofeo Ramón de Carranza» մրցաշարում «Բոկա Խունիորս» դեմ խաղում։ Թիմի առաջնորդի դերի համար ստացել է Obrero մականունը[2]։ Հեռացել է «Ռեալից» 1976 թվականին 32 տարեկանում և ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

Հաջորդ տասնամյակում Գրոսոն աշխատել է «Ռեալ»-ում որպես մարզիչ․ սկզբում ղեկավարել է «երիտասարդական» թիմը, երկու մրցաշրջան անցկացրել է Սեգունդայում՝ որպես «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ (24 խաղ 1986/87 մրցաշրջանում և մեկ խաղ՝ 1996/97 մրցաշրջանում, որից հետո ակումբը անցել է երրորդ դիվիզիոն), և վերջապես ստացել է մարզչի օգնականի պաշտոնը հիմնական թիմում[3]։ 1991 թվականի մարտի 24-ին, Ալֆրեդո դի Ստեֆանոյի հրաժարականից հետո և մինչև Ռադոմիր Անտիչի նշանակումը որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար, թիմին առաջնորդել է 1-1 հաշվով ոչ-ոքի «Ռեալ Օվիեդո»-ի դեմ տնային խաղում[4]։

Միջազգային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոսոն երեք տարվա ընթացքում 14 անգամ խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի հավաքականի կազմում։ Միջազգային ասպարեզում առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1967 թվականի փետրվարի 1-ին, երբ թիմը ոչ ոքի է խաղացել Թուրքիայի հավաքականի հետ Ալի Սամի Յոն մարզադաշտում 1968 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության որակավորման խաղում։ Թիմերի հաջորդ խաղում Գրոսոն գոլ է խփել՝ 2-0 հաշվով Բիլբաոյում Իսպանիայի հաղթանակին նպաստելու համար[2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո Գրոսոն 2002 թվականի փետրվարի 13-ին մահացել է Մադրիդում 58 տարեկանում[2][5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա «Ռեալ Մադրիդ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ramón Moreno Grosso Արխիվացված 2011-05-18 Wayback Machine; at Real Madrid Fans (in Spanish)
  3. Todos coinciden: «Era un tipazo» (All agree: «He was one hell of a guy»)(չաշխատող հղում); Real Madrid CF, 20 December 2008 (in Spanish)
  4. «Ya nadie respeta al Real Madrid» [Nobody respects Real Madrid anymore] (Spanish). Mundo Deportivo. 1991 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Reacciones a la muerte de Grosso» (իսպաներեն). El Mundo. 2002 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամոն Գրոսո» հոդվածին։