Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն
Տեսակկուսակցություն
Հիմնադրված1919
Թերթ«Նոր օր» (Լոս Անջելես), «The Armenian Mirror-Spectator» (Բոստոն)

Ռամկավար ազատական կուսակցության (ԱԿ) ԱՄՆ-ի տեղական կազմակերպություն, 1919 թ. ԱՄՆ-ում կազմվել է Ազգային ռամկավարական միությունը, իսկ 1921 թ. Կ. Պոլսում Սահմանադրական ռամկավար կուսակցության, Վերակազմյալ հնչակյանների (Ազատական կուսակցություն), Հայ ժողովրդական կուսակցության սփյուռքում գտնվող անդամների միավորմամբ՝ Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ)։ ԱՄՆ-ում կուսակցության ականավոր հիմնադիր գործիչներից էին Մ. Անանիկյանը, Ս. Մալեմեզյանը, Մ. Սվազլյանը, Կ. Փափազյանը, L. Կյուլեսերյանը, Հ. Ծովիկյանը և ուրիշներ։ 1996 թ-ից ԱՄՆ-ում գործում են ՌԱԿ-ի Արևելյան (կենտրոնատեղին՝ Բոստոն) և Արևմտյան (կենտրոնատեղին՝ Լոս Անջելես) շրջանների վարիչ-մարմինները։ Կուսակցության հովանավորությամբ ԱՄՆ-ում գործում են դպրոցներ, Հայ դատի հետապնդման կազմավորումներ (Ամերիկայի հայ իրավանց խորհուրդ), տիկնանց, երիտասարդական (Արմենական երիտասարդական շարժում), մարզական միություններ, մշակութային հաստատություններ։ ՌԱԿ-ի գործունեությունն առավելաբար դրսևորվում է Թեքեյան մշակութային միության միջոցով, որը Բոստոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և ԱՄՆ-ի հայաշատ այլ քաղաքներում հիմնած իր մասնաճյուղերով ազգապահպան գործունեություն է իրականացնում։ ԱՄՆ-ում ՌԱԿ-ը հրատարակում է «Նոր օր» եռօրյան (Լոս Անջելես), «The Armenian Mirror-Spectator» շաբաթաթերթը (Բոստոն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png