Jump to content

Նոր օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր օր (այլ կիրառումներ)
Նոր օր
անգլ.՝ Nor Or
Տեսակթերթ
ԳրասենյակՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Կայքnoror.org

«Նոր օր», ազգային, քաղաքական և գրական եռօրյա թերթ (1947 թվականից, սկզբում՝ երկօրյա, շաբաթական)։ Հանդիսացել է Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ-ի արևմտյան ափի պաշտոնաթերթը։ Լույս է տեսել 1921 թվականից, Լոս Անջելեսում (1921-1964 թվականներին՝ Ֆրեզնոյում1921-1922 թվականներին հրատարակվել է «Նոր կյանք-Արոր» միացյալ խորագրով։ Խմբագիրներ՝ Գ․ Ա․ Սարաֆյան, Հ․ Պողոսյան, Ա․ Ամիրխանյան, Վ․ Հայկ, Ն․ Անդրեասյան, Ա․ Ենկոյան, Ա․ Անդրեասյան, Ա․ Փոլատյան, Ն․ Պերպերյան, Պ․ Փապուճյան, Մ․ Հայկենց, Օ․ Քեշիշյան, Ա․ Տեովլեթյան։

Լուսաբանել է ԱՄՆ-ում և այլ վայրերում գործող առաջադիմական կազմակերպությունների գործունեությունը, Խորհրդային Հայաստանի անցուդարձը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կանգնած է եղել հակաֆաշիստական դիրքերում։ Բազմաթիվ նյութեր է զետեղել «Ամերիկահայ ազգային խորհրդի» գործունեության, «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման, հայ ռազմիկների խիզախության մասին։ Գրական բաժնում տպագրվել են սփյուռքի, հայ խորհրդային գրողների և օտար հեղինակների ստեղծագործություններ։ Տեղ է հատկացրել նաև հրապարակախոսական, պատմական և գիտական այլ նյութերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 374