Ռահիբ Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռահիբ Ալիև
ադրբ.՝ Rahib Əliyev
Rahib Əliyev.jpg
Ծնվել է հուլիսի 12, 1945(1945-07-12) (73 տարեկան)
Ծննդավայր Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Կրթություն Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Մասնագիտություն դերասան
Պարգևներ և
մրցանակներ
Honored Artist of Azerbaijan և Taraggi Medal
Rahib Aliyev Վիքիպահեստում

Ռահիբ Սեյիդաղա օղլի Ալիև (ադրբ.՝ Rahib Seyidağa oğlu Əliyev, հուլիսի 12, 1945(1945-07-12), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանի վաստակավոր արտիստ (2006) [1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռահիբ Ալիևը ծնվել է 1945 թվականի հուլիսի 12-ին Բաքվում: Վաղ տարիքում հանդես է եկել որպես դերասան խորհրդային շրջանում գործող «ժողովրդական թատրոններում» և նաև 1950-ականների վերջից դրամա ասոցիացիաներում[2]: 1965 թվականին դերասանը մտավ Ադրբեջանի պետական թատերական ինստիտուտի (ներկա Ադրբեջանի պետական մշակույթի և արվեստի համալսարան) դրամատիկական կինոյի ֆակուլտետ: 1969 թվականին ավարտել է նույն ինստիտուտը: Ինստիտուտում սովորելիս նա հրավիրվել է 1967 թվականին Ադրբեջանի պետական պատանի հանդիսատեսի թատրոն: Այդ ժամանակից ի վեր նա գործում է այս թատրոնում:

Ռահիբ Ալիևը պաշտոնապես սկսեց իր դերասանական կարիերան 1968 թվականի սեպտեմբերի 18-ից[3]:

Թատրոնում և կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ լինելով դպրոցական, Ռահիբ Ալիևը մասնակցել է սիրողական թատերական ներկայացումներին: 1968 թվականից՝ խաղալով պրոֆեսիոնալ բեմի վրա, ընդմիշտ իր կյանքը կապում է թատրոնի հետ։ Նա ստեղծեց ավելի քան 70 կերպարներ պետական պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում[4]: Կերտել է սոցիալական սրությամբ կատակերգական և տարբեր կերպարներ. Մարքոնե («Բոռ», Էթել Լիլիան Վոյնիչ), Ճեբի («Հաջի Գեմբեր», Ն. Վեզիրով), Անջելոո («Սխալների կատակերգությունը», Ուիլյամ Շեքսպիր) և այլն:

2006 թվականին ադրբեջանական թատրոնի արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր արտիստ» պատվավոր կոչում[5]: Նա նաև պարգևատրվել է նախագահի մրցանակին 2011, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 թվականներին[6]: 2015 թվականին նա պարգևատրվել է Ադրբեջանի թատերական գործիչների միության «Արվեստական գործիչ» մեդալով [7]:

2015 թվականին Ադրբեջանի պետական պատանի հանդիսատեսի թատրոնում Ռահիբ Ալիևի 70-ամյա հոբելյանը նշվեց բարձր մակարդակով[8]:

2018 թվականի դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի պատանի հանդիսատեսի թատրոնի 90-ամյակի կապակցությամբ Ադրբեջանում թատերական արվեստի զարգացման ծառայությունների համար, պարգևատրվել է «Պրոգրես» մեդալով [9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]