Jump to content

Ռազմաճակատ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմաճակատ
ռուս.՝ Фронт
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպրոպագանդիստական ֆիլմ, դրամա, ռազմական ֆիլմ և դրամա
Թվական1943
Լեզուռուսերեն և գերմաներեն
ՌեժիսորՍերգեյ Վասիլև և Գեորգի Վասիլև
Սցենարի հեղինակՎասիլևներ
ԴերակատարներԲորիս Բաբոչկին, Նիկոլայ Կրյուչկով, Լև Սվերդլին, Վասիլի Վանին և Բորիս Չիրկով
ՕպերատորԱպոլինարի Դուդկո
ԵրաժշտությունԳավրիիլ Պոպով
ԿինոընկերությունՂազախֆիլմ
Տևողություն117 րոպե

«Ռազմաճակատ» (ռուս.՝ «Фронт»), խորհրդային սև-սպիտակ ռազմական գեղարվեստական ֆիլմ, որը Ալեքսանդր Կորնեյչուկի համանուն պիեսի հիման վրա նկարահանել են ռեժիսորներ Վասիլև եղբայրները[1][2][3] տարհանման պայմաններում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Գեղարվեստական ֆիլմերի կենտրոնական միացյալ կինոստուդիայում 1943 թվականին[4]։

«Ռազմաճակատ» պիեսը Կորնեյչուկը գրել է Իոսիֆ Ստալինի անձնական ցուցումով և նրա ուղղումով։

Նկարահանումներն իրականացվել են Ալմաթի քաղաքում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1943 թվականի դեկտեմբերի 27-ին։

Ֆիլմը վերականգնվել և վերահնչյունավորվել է 1975 թվականին։

Ֆիլմը պատմում է երկու գլխավոր հերոսների՝ Կարմիր բանակի գեներալներ Գորլովի և Օգնյովի՝ հին ու երիտասարդ սերունդների ներկայացուցիչների դիմակայության, ԲԳԿԲ-ի բարձրագույն հրամանատարական պաշտոններում սերնդափոխության անհրաժեշտության մասին։

Ռազմաճակատի հրամանատար Գորլովը քաղաքացիական պատերազմ անցած զորահրամանատար է, որն ի վիճակի չէ ֆաշիստների դեմ պայքարի նոր մեթոդներ կիրառել, ինչը հանգեցնում է մեծ թվով խորհրդային զինվորների ու սպաների մահվան։ Նրան դիմակայում է գեներալ Օգնյովը, որը քաջության, մտքի, ոգու ուժի և ռազմական տոկունության մարմնացում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Музей Победы приглашает на встречу с талантами
  2. Военные будни «Ленфильма»
  3. Кинематограф Великой Отечественной войны: время героев и гениев
  4. «"Нам песня биться с врагом помогает"». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]